Դասընթացի մասին: Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել ֆինանսաբանկային ոլորտի գործող պահանջներին համապատասխան գիտելիքներ ռիսկերի գնահատման ու կառավարման ժամանակակից մեթոդների ներկայացմամբ։ Այն կօգնի մասնակիցներին հասկանալ բանկային ռիսկերն ամբողջականությամբ:
Ընդհանուր տևողությունը՝ 3 շաբաթ, 6 դաս
Դասընթացներն անցկացվում են շաբաթական երկու անգամ՝ երեկոյան ժամը 19:00-21:30-ին
Ձևաչափ՝ առկա/առցանց/ հիբրիդային
Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաս․
Ծանոթանալ բանկերին ներհատուկ ռիսկերին (վարկային, շուկայական, իրացվելիության և գործառնական)
Ծանոթանալ բանկային ռիսկերի կառավարման գործընթացի կազմակերպմանը
Ծանոթանալ բանկի հաշվեկշռի հիմնական տարրերին, բանկի ակտիվային և պասիվային գործառնություններին
Տիրապետել բանկային ռիսկերին, դրանց դասակարգմանը, գնահատմանը և կառավարմանը
Տեղեկանալ ՀՀ Կենտրոնական բանկի դերի և նշանակության մասին
Իմանալ սպառողների շահերի պաշտպանության և դրա գործնական դրսևորման մեխանիզմները
Ծանոթանալ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼԱՖ) դեմ պայքարի, ռիսկերի բացահայտման և կանխարգելման մեխանիզմներին
Ո՞ւմ համար է նախատեսված․
Բանկային ոլորտով հետաքրքրված անձանց, ովքեր ցանկանում են ստանալ համակարգված գիտելիքներ և հմտություններ՝ անկախ մասնագիտացումից
Բուհերի ուսանողների և շրջանավարտների
Բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների աշխատակիցների
Առավելություններ․
Դասընթացի փուլը բարեհաջող ավարտելուց հետո հավաստագրի տրամադրում
Պրոֆեսիոնալ և փորձառու դասախոսական կազմ
Գործնական գիտելիքներ ռիսկերի գնահատման և կառավարման մեխանիզմների վերաբերյալ
Գրանցվի՛ր այսօր և կառուցի՛ր քո կարիերան պահանջված և եկամտաբեր ոլորտում։
Հեռախոսահամար՝ 096545544
էլ․ հասցե՝ info@edux.am
Հասցե՝ Պարոնյան 50/3