Հաշվի առնելով այն, որ ցանկացած ոլորտում և ցանկացած մասնագիտության մեջ լավ ղեկավար, արդյունավետ աշխատակից և առաջընթացի տեսլական ունեցող անձ պետք է տիրապետի բանակցային ռազմավարությանը՝ առաջարկում է նոր՝ «Բանակցային հմտություններ» դասընթացը։
ՆՊԱՏԱԿԸ
Դասընթացի նպատակն է պատրաստել մասնագետների, ովքեր
- լավագույնս կներկայացնեն իրենց, անձանց, գաղափարները, ծրագրերն ու կազմակերպությանը,
- ճիշտ բանակցային ռազմավարության և հմտությունների միջոցով կհասնեն իրենց/կազմակերպության/ համար ցանկալի արդյունքի,
- իրենց/կազմակերպության/ համար շահավետ պայմաններով կկնքեն համաձայնություններ ու պայմանագրեր։
Դասընթացը ուսումնասիրում է ինչպես հմուտ բանակցողների կողմից կիրառվող միջոցներն ու վարքագիծը, այնպես էլ առողջ բանակցային ռազմավարություն մշակելու կարևորությունը։
Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ
Դասընթացը հնարավորություն է տալու մասնակցին
- ուսումնասիրել բանակցությունների հիմնական սկզբունքները,
- բացահայտել տարբերությունը խոսելու և բանակցելու միջև,
- ձեռք բերել հաղորդակցման գործնական հմտություններ,
- կարողանալ գիտակցաբար օգտագործել հաղորդակցությունը՝ համոզելու և արդյունավետ ազդելու համար,
- տիրապետել միջազգային բանակցային արվեստին
- ավելի վստահ զգալ ուրիշներին լավ ներկայանալու/ներկայացնելու/ և աջակցություն ու ցանկալի արդյունք ստանալու հարցում,
- բացահայտել հաջողակ բանակցողի առանձնահատկությունները
- պարզել, թե երբ է դիմացինը օգտագործում համոզիչ հաղորդակցման տեխնիկա։
ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
- Բանակցություններ վարելու հմտությունները
- Բանակցությունների փուլերը
- Մարմնի լեզու
- Բանավոր խոսք
- Բանակցային արդյունավետ գործիքներ
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Ցանկացած ոլորտի ցանկացած մասնագետի համար, ովքեր
- շփվում են 2 և ավելի անձանց հետ,
- աշխատում են սպասարկման ոլորտում,
- ղեկավարում են ընկերություններ և կազմակերպություններ
- նպատակ ունեն ընդլայնել իրենց բիզնեսն ու գործունեությունը,
- կարիք ունեն նոր համագործակցությունների և միջազգային գործընկերների
- աշխատում են արտաքին հարաբերությունների ոլորտում
- ցանկանում են նոր որակ և գիտելիքներ
- ուսանող են
- հետաքրքված են թեմայով
Еdux կրթական ակադեմիան մասնագետների ընտրության հարցում առաջնորդվում է ինչպես մասնագիտական գիտելիքների բարձր որակավորմամբ, այնպես էլ աշխատանքում գործնական հմտություններ կուտակած կադրերի առաջնահերթությամբ։
Դասընթացը կվարի ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս, պ․գ․թ Ժաննա Հարությունյանը։