Գլխավոր / Դասընթացներ / Բանակցություններ վարելու հմտություններ

Բանակցություններ վարելու հմտություններ

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
 

Ծրագրի նպատակն է զարգացնել սովորողների արդյունավետ բանակցություններ վարելու հմտությունները՝ նպաստելով կառուցողական համագործակցության և փոխշահավետ արդյունքների ապահովմանը։


 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝
 

Նպաստել արդյունավետ բանակցային հմտությունների զարգացմանը
 

Արժևորել բանակցությունների կարևորությունը մասնագիտական գործունեության և համագործակցության գործընթացում
 

Ձևավորել վստահ, կառուցողական և նպատակային բանակցային վարքագիծ

Զարգացնել՝ բանակցային իրավիճակներում կողմնորոշվելու, փաստարկված խոսելու և արդյունավետ լուծումներ գտնելու կարողություններ
 

 

Ծրագրի ավարտին սովորողը կկարողանա՝

 

Կիրառել բանակցությունների հիմնական սկզբունքները
 

Պատրաստվել և պլանավորել բանակցային գործընթացը
 

Ներկայացնել և հիմնավորել սեփական դիրքորոշումը
 

Վերլուծել բանակցային իրավիճակը և դիմացինի դիրքորոշումը
 

Կիրառել ազդեցության և փաստարկման տեխնիկաներ
 

Գտնել փոխշահավետ լուծումներ
 

Հասնել բանակցությունների արդյունավետ արդյունքի

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
 

Բանակցությունների էությունը և նշանակությունը
 

Բանակցությունների փուլերը և նախապատրաստումը
 

Արդյունավետ հաղորդակցություն բանակցությունների ընթացքում
 

Փաստարկման և ազդեցության մեթոդներ
 

Դժվար բանակցությունների կառավարում
 

Գործնական բանակցային վարժություններ
 

Դասավանդողներ

Ժաննա Հարությունյան

ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ, ԵՊՀ դասախոս, PHD