Նպատակ
Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել ժամանակակից գեներատիվ արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաների կիրառման տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ տարբեր մասնագիտական և առօրյա խնդիրների արդյունավետ լուծման համար։
Դասընթացը նախատեսված է ֆինանսատնտեսական ոլորտի մասնագետների համար, ովքեր ցանկանում են կիրառել արհեստական բանականության (AI) ժամանակակի գործիքները՝ իրենց մասնագիտական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, տվյալահեն որոշումներ կայացնելու և աշխատանքային գործընթացներն ավտոմատացնելու նպատակով։
Ի՞նչ գիտելիքներ է ստանում մասնակիցը
• Կիրառել ժամանակակից գեներատիվ AI գործիքները մասնագիտական և առօրյա գործունեության մեջ։
• Ընտրել և արդյունավետ օգտագործել տարբեր AI հարթակներ՝ կախված լուծվող խնդրից։
• Իրականացնել խորքային հետազոտություններ, վերլուծել և ամփոփել տեղեկատվությունը։
• Կազմել արդյունավետ հրահանգներ (Prompt Engineering) և կիրառել Context Engineering-ի մոտեցումները։
• Վերլուծել տվյալներ, կառուցել վիզուալիզացիաներ և ներկայացնել տվյալահեն եզրակացություններ։
• Ստեղծել պրոֆեսիոնալ պրեզենտացիաներ, ինֆոգրաֆիկաներ, պատկերներ, տեսանյութեր և թվային ավատարներ։
• Ինտեգրել AI գործիքները արտաքին ծառայությունների հետ՝ օգտագործելով MCP և ավտոմատացման մոտեցումներ։
• Մշակել ամբողջական AI-օժանդակ նախագծեր՝ բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը, ստեղծարարությունը և որոշումների կայացման որակը։
Ծրագի կառուցվածք
Դաս 1 AI հիմնական հասկացությունները, գործիքների համեմատություն և ընտրություն։
Դաս 2 Խորքային հետազոտությունների իրականացում, արդյունքների ամփոփում (Deep research)։
Դաս 3 Արդյունավետ հրահանգներ կազմելու սկզբունքերը (Prompt Engineering and Multimodal Prompting)։
Դաս 4 Պրեզենտացիաների և ինֆոգրաֆիկաների մշակում։
Դաս 5 Context Engineering, Projects, MCP Tools։
Դաս 6 Տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա։
Դաս 7 Տեքստից ձայն, ձայնից տեքստ, ձայնի պատճենում, թվային ավատարի մշակում։
Դաս 8 Պատկերների, վիդեոների գեներացում և խմբագրում։
Ու՞մ համար է նախատեսված
Դասընթացը կառուցված է ֆինանսատնտեսական ոլորտի իրական աշխատանքային սցենարների և գործնական օրինակների հիման վրա։ Մասնակիցները կսովորեն կիրառել AI գործիքները ֆինանսական հաշվետվությունների վերլուծության, բյուջետավորման, կանխատեսումների, տվյալների վիզուալիզացիայի, հետազոտությունների, փաստաթղթերի մշակման, ներկայացումների պատրաստման և աշխատանքային գործընթացների ավտոմատացման համար՝ անմիջապես օգտագործելով դրանք իրենց ամենօրյա մասնագիտական գործունեության մեջ։