Ֆինանսական կառավարում
Որակավորման քննության նախապատրաստական դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր պատրաստվում են հանձնել ՀՀ աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման քննությունը։
Դասընթացի նպատակը ՝
Զարգացնել ֆինանսական կառավարման և խորացված կառավարչական հաշվառման գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝
- Ֆինանսավորման տարբեր աղբյուրների և կապիտալ ներդրումների հնարավորությունների առավելությունները վերլուծելու և գործնականում կիրառելու համար։Կազմակերպության արդյունավետ ֆինանսական գործունեությունն ապահովելու և կայուն զարգացման ռազմավարություններ մշակելու համար։
- Կառավարչական հաշվառման արդի մեթոդները ձեռնարկատիրական գործունեության պլանավորման, վերահսկողության և որոշումների կայացման գործընթացում կիրառելու համար։
Դասընթացի ծրագիրը
Մաս 1. Ֆինանսական կառավարման միջավայր և շրջանառու կապիտալ:
- Ֆինանսական կառավարման էությունը, նպատակները և կապը կորպորատիվ ռազմավարության հետ։
- Բիզնեսի տնտեսական միջավայրը, ֆինանսական և փողի շուկաների դերը։
- Շրջանառու կապիտալի տարրերի (պաշարներ, դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, դրամական միջոցներ) կառավարումն ու պահանջարկի գնահատումը։
Մաս 2. Ներդրումների գնահատում և բիզնեսի ֆինանսավորում:
- Ներդրումային նախագծերի գնահատման մեթոդները (զեղչված դրամական հոսքեր, գնաճի, հարկման և ռիսկի կարգավորում)։
- Ֆինանսավորման աղբյուրները, դրանց հարաբերական ծախսերը և կապիտալի միջին կշռված արժեքի (WACC) հաշվարկը։
- Կապիտալի կառուցվածքի տեսություններն ու փոքր ու միջին ձեռնարկությունների ֆինանսավորման առանձնահատկությունները։
Մաս 3. Բիզնեսի գնահատում և ռիսկերի կառավարում:
- Բիզնեսի, բաժնետոմսերի, պարտքի և այլ ֆինանսական ակտիվների գնահատման մոդելները։
- Արդյունավետ շուկայի կանխավարկածը գործնականում։Ֆինանսական ռիսկերի էությունը, արտարժութային և տոկոսադրույքի ռիսկերի հեջավորման (ապահովագրման) գործիքներն ու մեթոդները։
Մաս 4. Խորացված կառավարչական հաշվառում:
- Ինքնարժեքի հաշվարկի առաջադեմ մեթոդներ (այդ թվում՝ ABC մեթոդը, փուլային և հատուկ պատվերների հաշվարկը)։
- Նորմատիվային ծախսումներ և շեղումների վերլուծություն (Variance Analysis)։
- Բյուջետավորման համակարգեր, պլանավորում և ծախսերի դերը կառավարչական որոշումներ կայացնելիս։
«Էդուքս» կրթական ակադեմիայում պատրաստվելու առավելությունները՝
- Դասընթացը միտված է Պալատի քննական թեստերի և համապարփակ խնդիրների արդյունավետ լուծման տեխնիկայի յուրացմանը։
- Ոլորտի առաջատար մասնագետներ. Դասախոսական կազմում ներգրավված են փորձառու ֆինանսական տնօրեններ և որակավորված աուդիտորներ, ովքեր տիրապետում են ինչպես տեսական նյութին, այնպես էլ տեղական ու միջազգային բիզնեսի գործնական նրբություններին։