Դասընթացի մասին: Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել կիրառական գիտելիքներ ՀԾ ծրագրի շրջանակներում՝ թույլ տալով արդյունավետ աշխատել ՀՀ-ում ամենատարածված հաշվապահական ծրագրային լուծումներով։
Ընդհանուր տևողությունը՝ 1 ամիս, 8 դաս
Դասընթացներն անցկացվում են շաբաթական երկու անգամ՝ ցերեկային և երեկոյան խմբերով։
Ցերեկային խումբ՝ ժամը 13:00–15:30
Երեկոյան խումբ՝ ժամը 19:00–21:30
Ձևաչափ՝ առկա/առցանց/հիբրիդային
Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաս․
Օպերատիվ կերպով աշխատել ՀԾ հաշվապահական ծրագրում՝ հասկանալով համակարգի կառուցվածքն ու հիմնական ֆունկցիոնալությունը
Մուտքագրել առաջնային փաստաթղթեր և իրականացնել տարբեր տեսակի գործարքներ
Կազմել շրջանառության, հաշվետվությունների և մնացորդների վերաբերյալ ձևաթղթեր
Իրականացնել ԱԱՀ, շահութահարկի, եկամտային հարկի և այլ հարկերի հաշվարկներ և ստանալ համապատասխան հաշվետվություններ
Տիրապետել աշխատավարձի հաշվարկման և հաշվետվությունների ներկայացման մեխանիզմներին
Ո՞ւմ համար է նախատեսված
Սկսնակ հաշվապահների, ովքեր ցանկանում են ձեռք բերել գործնական հմտություններ
Գործող մասնագետների, ովքեր ցանկանում են վերապատրաստվել կամ առավել լավ տիրապետել ՀԾ-ին
Մանր և միջին բիզնեսի սեփականատերերի, ովքեր ցանկանում են ինքնուրույն իրականացնել հաշվապահություն
Բուհերի ուսանողների և շրջանավարտների
Առավելություններ
Դասընթացի փուլը բարեհաջող ավարտելուց հետո հավաստագրի տրամադրում
Ուսուցում իրական հաշվապահական խնդիրների օրինակով
Պրոֆեսիոնալ և փորձառու դասախոսական կազմ
Խորացված և արդիական ուսուցման ձևաչափ
Իրական ծրագրային միջավայրում աշխատելու հնարավորություն
ԿԳՄՍ կողմից հավաստագրված և եկամտային հարկից վերադարձի հնարավորությամբ
Հեռախոսահամար՝ 096545544
Էլ․ հասցե՝ info@edux.am
Հասցե՝ Պարոնյան 50/3