Դասընթացի մասին: Դասընթացի նպատակն է մասնակիցներին օգնել առավելագույնս խորանալ աշխատանքային օրենսդրության կարգավորումների մեջ, դառնալ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարիչ և տիրապետել կադրային հաշվառման գործիքակազմի ողջ նրբություններին՝ ապահովելով հաջողակ կարիերա HR ոլորտում:
Ընդհանուր տևողությունը՝ 3 ամիս, 24 դաս
Դասընթացներն անցկացվում են շաբաթական երկու անգամ՝ երեկոյան՝ ժամը 19:00-21:00-ին:
Ձևաչափ՝ առկա/առցանց/հիբրիդային
Դասափուլերը․
1․ Աշխատանքային օրենսդրություն
2․ Տեսական և գործնական HR
3․ Կադրային հաշվառում
4․ Արհեստական բանականության դերը HR-ում
Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաս․
Կազմել ներքին և արտաքին իրավական ակտեր
Ուսումնասիրել աշխատանքային պայմանագրի կնքման, փոփոխման, լուծման կարգավորումները
Ճանաչել արձակուրդի տեսակները և տրամադրման վերաբերելի փոփոխությունները
Խորանալ կադրային հաշվառման մեջ, որը ներառում է աշխատանքային հարաբերությունների գրանցում, կադրային փաստաթղթաշրջանառության վարում
Ծանոթանալ մարդկային ռեսուրսների գործառույթների և տեսակների հետ՝ հավաքագրում, փոխհատուցում, աշխատավարձերի կառավարում, աշխատակցի կարիերային առաջընթացի ապահովում
Ո՞ւմ համար է նախատեսված․
Այն անձանց, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում
Բուհերի ուսանողների և շրջանավարտների
Սկսնակ մասնագետների, ովքեր ցանկանում են տիրապետել կադրային հաշվառման գործիքակազմին
Գործող մասնագետների, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները
Առավելություններ․
Դասընթացի բոլոր փուլերն հաջողությամբ ավարտելուց հետո ակադեմիական թերթիկի տրամադրում
Պրոֆեսիոնալ և փորձառու դասախոսական կազմ
Առաջին փորձնական դասին մասնակցելու հնարավորություն
Գործնական գիտելիքների տրամադրում մարդկային ռեսուրսների կառավարման վերաբերյալ
Առանձին փուլերին մասնակցության հնարավորություն
Գրանցվի՛ր այսօր և կառուցի՛ր քո կարիերան պահանջված և եկամտաբեր ոլորտում։
Հեռախոսահամար՝ 096545544
Էլ․ հասցե՝ info@edux.am
Հասցե՝ Պարոնյան 50/3