Դասընթացի մասին: Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել ֆինանսական հաշվառման և հաշվապահության ոլորտի ժամանակակից պահանջներին համապատասխան գիտելիքներ՝ պատրաստելով ժամանակակից և մրցունակ, գործնական հմտություններով զինված մասնագետներ։ Դասընթացի ավարտին մասնակիցները պատրաստ կլինեն աշխատել ֆինանսական և հաշվապական կազմակերպություններում:
Ընդհանուր տևողությունը՝ 2 ամիս, 16 դաս
Դասընթացներն անցկացվում են շաբաթական երկու անգամ՝ ցերեկային և երեկոյան խմբերով։
Ցերեկային խումբ՝ ժամը 15:00–17:30
Երեկոյան խումբ՝ ժամը 19:00–21:30
Դասընթացի ընթացքում կուսումնասիրեք ՝
Դաս 1. Հաշվապահական հաշվառման մեթոդաբանություն
Դաս 2. Հիմնական միջոցների հաշվառում
Դաս 3. Ոչ նյութական ակտիվների և ներդրումային գույքի հաշվառում
Դաս. 4 Պաշարների հաշվառում
Դաս 5. Դեբիտորական պարտքերի և դրամական միջոցների հաշվառում
Դաս 6. Սեփական կապիտալի հաշվառում
Դաս 7․ Պարտավորությունների հաշվառում
Դաս 8. Արտադրական ծախսումները և դրանց հաշվառումը
Ո՞ւմ համար է նախատեսված․
Առանց նախնական գիտելիքների հաշվապահի կարիերա սկսել ցանկացողների
Ստարտափերի հիմնադիրների և փոքր բիզնեսի սեփականատերերի,
ովքեր ցանկանում են ինքնուրույն վարել իրենց հաշվապահությունը
Բուհերի ուսանողների և շրջանավարտների
Բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների աշխատակիցների
Առավելություններ․
Դասընթացի փուլը բարեհաջող ավարտելուց հետո հավաստագրի տրամադրում
Պրոֆեսիոնալ և փորձառու դասախոսական կազմ
Առաջին փորձնական դասին մասնակցելու հնարավորություն
Գործընկեր կազմակերպություններում պրակտիկայի անցկացման հնարավորություն
ԿԳՄՍ կողմից հավաստագրված և եկամտային հարկից վերադարձի հնարավորությամբ
Գրանցվի՛ր այսօր և կառուցի՛ր քո կարիերան պահանջված և եկամտաբեր ոլորտում։
Հեռախոսահամար՝ 096545544
Էլ․ հասցե՝ info@edux.am
Մեկնարկ՝ շուտով
Մեկնարկ՝ Օգոստոսի 18 և 20 (երկօրյա)
Մեկնարկ՝ Օգոստոսի 5 I 19:00-21:00
Մեկնարկ՝ Շուտով