Նպատակը
Ծրագրի նպատակն է դասընթացի մասնակիցներին ծանոթացնել արժեթղթերի շուկայի ֆունկցիոնալ ընդհանուր բնութագրին, մասնավորապես, արժեթղթերի թողարկմանը, տեղաբաշխմանը և շրջանառությանը, արժեթղթերում ներդրում իրականացնող անձանց, արժեթղթերի շուկայում միջնորդական ծառայություններին և արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքին։
Այս ամենը հնարավորության կտա ձեռք բերել բազային գիտելիքներ արժեթղթերի շուկայի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն սեփական խնայողությունների այլընտրանքային կառավարման, այլև արժեթղթերի շուկայի միջոցով բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորման հայթայթման և ֆինանսական ձեռներեցության տեսանկյունից միջնորդական ծառայություններով զբաղվելու համար։
Ի՞նչ գիտելիքներ է ստանում մասնակիցը
Ծրագրի կառուցվածք
1․ Արժեթղթերի թողարկում, տեղաբաշխում և շրջանառություն
Արժեթղթերի տեսակները, այդ թվում՝ ներդրումային թոքեները և բնութագրերը, դրանց թողարկման և տեղաբաշխման առանձնահատկությունները Հայաստանում՝ ըստ թողարկողի և արժեթղթերի տեսակի, ինչպես նաև տեղաբաշխման ձևի, Հայաստանում արժեթղթերի շրջանառության առանձնահատկությունները։
2․ Արժեթղթերի ներդրողներ
Արժեթղթերի ներդրողների դասակարգումը և նրանց բնութագիրը՝ անհատական և ինստիտուցիոնալ, որակավորված ներդրողներ։ Ներդրումային, այդ թվում՝ կենսաթոշակային ֆոնդերը որպես կոլեկտիվ ներդրումային սխեմա՝ գործունեության առանձնահատկությունները Հայաստանում։
3․ Արժեթղթերի շուկայի միջնորդական ծառայություններ
Արժեթղթերի շուկայի միջնորդական ծառայությունների տեսակները և դրանց բնութագիրը։ Հայաստանում նման ծառայությունների մատուցող անձինք և մատուցման առանձնահատկությունները։
4․ Արժեթղթերի շուկայի ենթակառուցվածք
Արժեթղթերի շուկայի առևտրային համակարգը և ֆունկցիոնալ բնութագիրը՝ Հայաստանի ֆոնդային բորսայի օրինակով։ Արժեթղթերի պահառության, հաշվարկաքլիրնգային համակարգերը և դրանց ֆունկցիոնալ բնութագրերը՝ ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի կենտրոնական դեպոաիտարիայի օրինակով։
Մեկնարկ՝ շուտով
Մեկնարկ՝ Մարտ 31, ապրիլ 2, 7 | ժամը՝ 19։00-21։00
Մեկնարկ՝ Ապրիլ 30 | ժամը՝ 19։00-20։30
Մեկնարկ՝ Ապրիլ 7, 8 | ժամը՝ 19։00-21։30