Գլխավոր / Դասընթացներ / Սնանկության վարույթների առանձնահատկությունները և նախատեսվող փոփոխությունները

Սնանկության վարույթների առանձնահատկությունները և նախատեսվող փոփոխությունները

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Նպատակ
 

Մասնակիցներին ներկայացնել սնանկության վարույթների նպատակը, տեսակները, առանձնահատկությունները, հետևանքները, ռիսկերը, վարույթի մասնակիցների պատասխանատվությունը, ինչպես նաև սնանկության նոր օրենսգրքով նախատեսված փոփոխությունները։
 

Ի՞նչ գիտելիքներ է ստանում մասնակիցը
 

Դասընթացի արդյունքում մասնակիցը պատկերացում կկազմի սնանկության վարույթի տեսակների, առանձնահատկությունների, վարույթի մասնակիցների իրավունքների, պարտականությունների ու պատասխանատվության մասին, կներկայացվեն պրակտիկայում առավել հաճախ հանդիպող խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։ Մասնակիցները կծանոթանան ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացման կարգին, դրա նշանակությանը և հետևանքներին, լուծարման վարույթի առանձնահատկություններին։

Մասնակիցները տեղեկացված կլինեն նաև 2026 թվականին ընդունվելիք Սնանկության օրենսգրքով նախատեսված նոր կարգավորումների ու դրանց հետևանքների մասին։

 

Ծրագրի կառուցվածք
 

  • Վարույթների տեսակները, դրանց հարուցման առանձնահատկությունները,
  • Սնանկության վարույթի հարուցման և վճռի հետևանքները, մորատորիումի նշանակությունը,
  • Պարտատերերի շահերի պաշտպանության առանձնահատկությունները,
  • Պարտապան իրավաբանական անձի կառավարման մարմինների պատասխանատվությունը,
  • Սնանկության կառավարչի դերը և լիազորությունները,
  • Պարտապանի գործունեության առանձնահատկությունները սնանկության վարույթի ընթացքում,
  • Ֆինանսական առողջացման ծրագրի նշանակությունը, հետևանքները
  • Պարտապանի լուծարման վարույթի առանձնահատկությունները,
  • Սնանկության գործի ավարտը և դրա հետևանքները։

 

Դասընթացի ընթացքում կներկայացվեն ինչպես՝ գործող իրավակարգավորումները, այնպես էլ նախատեսվող փոփոխությունները նոր ընդունվելիք Սնանկության օրենսգրքով։

 

Ու՞մ համար է նախատեսված
 

Սնանկության վարույթներին առնչվող իրավաբանական անձանց համար, ինչպես պարտապանի կարգավիճակով, այնպես էլ պարտատիրոջ։ Նույնիսկ ամենակայուն ֆինանսատնտեսական իրավիճակում գտնվող անձինք կարող են բախվել սնանկության վարույթների հետ կապված խնդիրների։ Դասընթացը օգտակար է կազմակերպությունների ղեկավար կազմի, ֆինանսիստների, հաշվապահների ու իրավաբանների համար։

Դասավանդողներ

Մակար Եղիազարյան

«Եղիազարյան և գործընկերներ» փաստաբանական ընկերության հիմնադիր տնօրեն, Փաստաբանների պալատի անդամ, Սնանկության գործերով կառավարիչ