Նպատակը
Դասընթացը նպատակ ունի համակարգված ձևով ներկայացնել վերահսկվող գործարքների վերաբերյալ հաշվետվողականության պահանջները, մասնավորապես՝ ծանուցման ձևի լրացման կարգը և բովանդակությունը, ինչպես նաև նախնական գնագոյացման պայմանավորվածությունների (APA) իրավական և կիրառական շրջանակը։
Ծրագրի ընթացքում կվերլուծվեն ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգավորումները, տեղեկատվության բացահայտման պահանջները և գործնական կիրառման առանձնահատկությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարբեր տեսակի գործարքների դասակարգմանը և ներկայացման կառուցվածքին։
Կառուցվածքը
1․ Վերահսկվող գործարքներ և ծանուցման ներկայացումը
2․ Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձև
3․ Իրականացված վերահսկվող գործարքներ
4․ Ոչ ռեզիդենտ կողմերի հետ բոլոր վերահսկվող գործարքների վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները
5․ Ոչ ռեզիդենտ կողմերի հետ ապրանքների մատակարարման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ՝ ըստ յուրաքանչյուր կողմի
6․ Ոչ ռեզիդենտ կողմերի հետ փոխառության տրամադրման կամ ստացման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ
7․ Ոչ ռեզիդենտ կողմերի հետ ոչ նյութական ակտիվի օգտագործման իրավունքի տրամադրման կամ ստացման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ
8․ Ոչ ռեզիդենտ կողմերի հետ դրամական պահանջի զիջում կամ պարտքի փոխանցում վերահսկվող գործարքի մասին տեղեկություններ
9․ Ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի միջև անհատույց իրականացված վերահսկվող գործարքների և նախնական գնագոյացման պայմանավորվածության առկայության վերաբերյալ տեղեկություններ
10․ Բոլոր ներքին չվերահսկվող գործարքների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ
11․ Ապրանքների մատակարարման գծով ներքին չվերահսկվող գործարքների մասին տեղեկություններ
12․ Փոխառության տրամադրման կամ ստացման գծով ներքին չվերահսկվող գործարքների մասին տեղեկություններ
13․ Ոչ նյութական ակտիվի օգտագործման իրավունքի տրամադրման կամ ստացման գծով ներքին չվերահսկվող գործարքների մասին տեղեկություններ
14․ Դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման) գծով ներքին չվերահսկվող գործարքների մասին տեղեկություններ
15․ Ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ իրականացված բոլոր վերահսկվող գործարքների մասին ընդհանուր տեղեկություններ
16․ Ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ ապրանքների մատակարարման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ՝ ըստ յուրաքանչյուր կողմի
17․ Ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ փոխառության տրամադրման կամ ստացման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ
18․ Ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ ոչ նյութական ակտիվի օգտագործման իրավունքի տրամադրման կամ ստացման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ
19․ Ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ դրամական պահանջի զիջում կամ պարտքի փոխանցում վերահսկվող գործարքի մասին տեղեկություններ
20․ Հարկ վճարողի գործունեության տեսակները (կոդերը) և տեսակարար կշիռը
21․ Նախնական գնագոյացման պայմանավորվածություն