Գլխավոր / Դասընթացներ / Բանկային հաշվապահություն

Բանկային հաշվապահություն

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Դասընթացի մասին

Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել բանկային հաշվապահության վերաբերյալ հիմնարար տեսական և գործնական գիտելիքներ, բանկային գործարքների հաշվապահական արտացոլման սկզբունքները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման և վերլուծության հիմնական մոտեցումները։

Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան անհրաժեշտ գիտելիքներ՝ բանկային հաշվապահության հիմունքները հասկանալու, բանկային գործառնությունների հաշվառման տրամաբանությունը յուրացնելու և ոլորտում հետագա մասնագիտական զարգացման համար։

Ձևաչափ՝ առկա / առցանց / հիբրիդային


Դասափուլերը

1․ Հաշվապահական հաշվառման հիմունքներ, հաշիվներ և կրկնակի գրանցման սկզբունք

2․ Բանկի ակտիվների, պարտավորությունների, սեփական կապիտալի, վարկային, ավանդային գործառնությունների, եկամուտների և ծախսերի հաշվառում

3․ Ֆինանսական հաշվետվությունների կազմը, նպատակը, հաշվեկշռի ու շահույթի/վնասի կառուցվածքը և գործնական խնդիրների լուծում



Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաք

  • Ծանոթանալ բանկային հաշվապահության հիմնական հասկացություններին և սկզբունքներին
  • Հասկանալ հաշվապահական հաշվառման դերն ու նշանակությունը բանկային համակարգում
  • Ծանոթանալ բանկի հաշվեկշռի կառուցվածքին և դրա հիմնական տարրերին՝ ակտիվներ, պարտավորություններ և սեփական կապիտալ
  • Սովորել բանկային հիմնական գործարքների հաշվապահական գրանցման սկզբունքները
  • Ծանոթանալ ֆինանսական հաշվետվությունների նպատակին, տեսակներին և կազմման սկզբունքներին
  • Սովորել կարդալ և մեկնաբանել բանկի հիմնական ֆինանսական հաշվետվությունները


Ո՞ւմ համար է նախատեսված

Սկսնակների համար
Բուհերի ուսանողների համար
Բանկային ոլորտում աշխատելու ցանկություն ունեցող անձանց համար
Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել բանկային հաշվապահության նախնական գիտելիքներ


Առավելություններ

Դասընթացի բոլոր փուլերն հաջողությամբ ավարտելուց հետո դիպլոմի տրամադրում
Պրոֆեսիոնալ և փորձառու դասախոսական կազմ
Առաջին փորձնական դասին մասնակցելու հնարավորություն
Գործնական գիտելիքների տրամադրում բանկային հաշվապահության վերաբերյալ

ԿԳՄՍ կողմից հավաստագրված և եկամտային հարկից վերադարձի հնարավորությամբ

---

Գրանցվի՛ր այսօր և կառուցի՛ր քո կարիերան պահանջված և եկամտաբեր ոլորտում։

Հեռախոսահամար՝ 37496545544

Էլ․ հասցե՝  info@edux.am

Հասցե՝ Ագաթանգեղոս 2Ա

Դասավանդողներ

Լիա Հովհաննիսյան

Converse bank Գլխավոր հաշվապահ, Տնօրինության անդամ ACCA, DipIfr