Գլխավոր / Դասընթացներ / Հարկման հատուկ համակարգ

Հարկման հատուկ համակարգ

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել


Նպատակը
 

Դասընթացը նպատակ ունի ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող հարկման համակարգերը՝ ընդհանուր և հատուկ ռեժիմների շրջանակում, դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև տնտեսավարողների համար առաջացող հարկային պարտավորությունները։
 

Ծրագրի ընթացքում կքննարկվեն տարբեր հարկման ռեժիմների ընտրության չափանիշները, սահմանափակումները և գործնական կիրառման հարցերը։

 


Ծրագրի բովանդակություն

 

1. Հարկման ընդհանուր համակարգ

  • Ընդհանուր համակարգի կիրառման շրջանակը

  • Հարկ վճարողների շրջանակը (կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր, նոտարներ)

  • Հիմնական հարկատեսակներ՝

    • Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)

    • Շահութահարկ

  • Հարկային պարտավորությունների ձևավորում և հաշվարկման ընդհանուր սկզբունքներ

     


2. Հարկման հատուկ համակարգեր

  • Հատուկ համակարգերի տեսակները

    • Միկրոձեռնարկատիրության համակարգ

    • Շրջանառության հարկի համակարգ

  • Ընդհանուր բնութագիր և կիրառման պայմաններ

     


3. Շրջանառության հարկի համակարգ

  • Շրջանառության հարկի էությունը և կիրառման շրջանակը

  • Հարկման մեխանիզմը

  • Իրացման շրջանառության շեմը՝ մինչև 115 մլն ՀՀ դրամ

  • Սահմանափակումներ և անցման պայմաններ

     


4. Միկրոձեռնարկատիրության համակարգ

  • Միկրոձեռնարկատիրության կարգավիճակի առանձնահատկությունները

  • Հարկային արտոնություններ՝

    • Ազատում ԱԱՀ-ից

    • Ազատում շահութահարկից

    • Ազատում շրջանառության հարկից

  • Իրացման շրջանառության շեմը՝ մինչև 24 մլն ՀՀ դրամ

  • Կիրառման սահմանափակումներ և գործնական նրբություններ


     


Ակնկալվող արդյունքներ
 

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝

  • տարբերակել հարկման ընդհանուր և հատուկ համակարգերը,

  • գնահատել, թե որ համակարգն է առավել նպատակահարմար տվյալ գործունեության համար,

  • ճիշտ հաշվարկել և պլանավորել հարկային պարտավորությունները,

  • խուսափել հարկային ռիսկերից և սխալներից։

Դասավանդողներ

Մարիամ Մանուկյան

ՀՀ ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ