Նպատակը
Սույն ինտերակտիվ դասընթացը նպատակ ունի ղեկավարներին զինել անհրաժեշտ գիտելիքներով, ժամանակակակից անընդմեջ փոփոխվող իրականության մեջ արագ կողմոնորշվելու, ունեցած տեղեկատվությունը վերլուծելու, ռիսկերը հավասարակշռելու և արդյունավետ որոշումներ կայացնելու հմտություններով։
Այս դասընթաը կօգնի կառուցողական և վերլուծական մոտեցում ցուցաբերել՝ մարտահրավերներին դիմակայելիս, հնարավոր տարբերակները գնահատելիս կամ ստեղծելիս, ինչպես նաև ամենօրյա և ռազմավարական որոշումներ կայացնելիս։
Ի՞նչ գիտելիքներ է ստանում մասնակիցը
Կիրառել կառուցվածքային մոդելներ՝ բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու համար
Բացահայտել կարծրատիպերը և նվազեցնել դրանց ազդեցությունը որոշումներ կայացնելիս
Համադրել վերլուծական, ստեղծագործական մտածողությունն ու ներքին զգացողությունը
Կայացնել որոշումներ՝ ճնշման և անորոշության պայմաններում
Ամրապնդել պատասխանատվության և սեփականության զգացողությունը թիմի ներսում
Ծրագի կառուցվածք
Որոշումների կայացումը՝ որպես առաջնորդի ամենակարևոր հմտություններից մեկը
Չկայացված կամ սխալ որոշումների իրական գինը
Վերլուծողական մտածելակերպ․ խնդրի բնորոշում, խորքային պատճառների վերհանում և վերլուծություն, հարցերի բազմակողմանի քննում
Ստեղծագործական մոտեցում․ հնարավոր տարբերակների գեներացում
Որոշումների կայացման տարբեր մոդելներ և գործիքներ, դրանց գործնական կիրառման հնավորություն
Որոշումների հոգեբանություն․ կարծրատիպերի հաղթահարում, անկողմնակալ որոշումների կայացում
Հույզերի կառավարում, հուզական բանականություն
Թիմի ներգրավում՝ որոշումների կայացման և իրականացման գործում
Վստահության ձևավորում և ամրապնդում
Որոշումների իրականացում․ հնարավոր խոչընդոտների կանխատեսում և չեզոքացում
Արդյունքների վերլուծություն
Ուսուցողական խաղեր, հոգեբանական թեստեր, իրական բիզնես իրավիճակային վերլուծություններ, խմբային վարժանքներ, իրական որոշումների կայացում
Ու՞մ համար է նախատեսված
Միջին և բարձր օղակի ղեկավարներ, ում վերապահված է կարևոր որոշումների կայացումը, ովքեր նպատակ ունեն միանձնյա որոշումներ կայացնելու փոխարեն՝ ներգրավել թիմակիցներին և ըստ այդ մոտիվացնել նրանց՝ որոշումների իրականացման գործում ակտիվ մասնակցություն ունենալ։
Արդյունքում՝ մասնակիցները վերազինվում են նորարական մոտեցումներով ու գործիքներով, որոնք հնարավորություն կտան ձևավորել առողջ, կառուցողական միջավայր՝ արդյունավետ առաջնորդության համար՝ անգամ անորոշության պայմաններում։
Մեկնարկ՝ շուտով
Մեկնարկ՝ Մայիս 12, 13 | ժամը՝ 19։00-21։00
Մեկնարկ՝ շուտով
Մեկնարկ՝ շուտով