Գլխավոր / Դասընթացներ / Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում

Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում

Որակավորման քննության նախապատրաստական դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ունեն առնվազն բազային հաշվապահական գիտելիքներ և պատրաստվում են հանձնել ՀՀ աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում» առարկայի քննությունը։
 

Դասընթացի նպատակը՝
Խորացնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) վերաբերյալ գիտելիքներն ու գործնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են՝

  • ՖՀՄՍ պահանջներին համապատասխան ֆինանսական հաշվետվություններ ճիշտ կազմելու և վերլուծելու համար։
  • Ձեռնարկատիրական գործունեության միավորումների, համախմբման (կոնսոլիդացիայի) և բարդ հաշվապահական գործառնությունների հաշվառումն իրականացնելու համար։
  • Պալատի որակավորման քննական թեստերն ու համապարփակ խնդիրներն արդյունավետ լուծելու համար։


Դասընթացի ծրագիրը


Մաս 1. ՖՀՄՍ հիմունքներ, ակտիվների հաշվառում և հասույթ

 

  •  ՀՀՄՍ-1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը»
  • ՀՀՄՍ-8 «Հաշվապահական քաղաքականություն, փոփոխություններ գնահատումներում, սխալներ»
  • ՀՀՄՍ-10 «Հաշվետու ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր»
  • ՀՀՄՍ-2 «Պաշարներ»
  • ՀՀՄՍ-16 «Հիմնական միջոցներ»
  • ՀՀՄՍ-38 «Ոչ նյութական ակտիվներ»
  • ՀՀՄՍ-40 «Ներդրումային գույք»
  • ՖՀՄՍ-15 «Հասույթ»
  • ՖՀՄՍ-5 «Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ, ընդհատված գործառնություններ»


Մաս 2. Ֆինանսավորման աղբյուրներ, վարձակալություն և պարտավորություններ

 

  •  ՀՀՄՍ-23 «Փոխառության ծախսումներ»
  • ​​​​​​​ՖՀՄՍ-16 «Վարձակալություն»
  • ՀՀՄՍ-20 «Պետական շնորհներ»
  • ՀՀՄՍ-37 «Պահուստներ»
  • ՀՀՄՍ-12 «Շահութահարկեր»
  • ՀՀՄՍ-21 «Արտարժույթի փոխարժեքի փոփոխություններ»
     

Մաս 3. Համախմբում, ֆինանսական գործիքներ և հաշվետվությունների կազմում

 

  • ՀՀՄՍ-27, ՀՀՄՍ-28, ՖՀՄՍ-3, ՖՀՄՍ-10, ՖՀՄՍ-11 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ»
  • ՀՀՄՍ-7 «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին»
  • ՀՀՄՍ-32, ՖՀՄՍ-9 «Ֆինանսական գործիքներ»
  • ՀՀՄՍ-33 «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ»
  • ՀՀՄՍ-36 «Ակտիվների արժեզրկում»
  • Ֆինանսական հաշվետվությունների կազմում և վերլուծություն


«Էդուքս» կրթական ակադեմիայում պատրաստվելու առավելությունները՝

  • Քննական ձևաչափին համապատասխանեցված ծրագիր. Դասընթացն ուղղված է քննության մեջ մեծ կշիռ ունեցող խնդիրների (հատկապես համախմբման և հաշվետվությունների պատրաստման) լուծման տեխնիկայի յուրացմանը։
  • Պրոֆեսիոնալ դասախոսական կազմ. Դասընթացը վարում են Պալատի անդամ հանդիսացող և գործնական ոլորտում հարուստ փորձ ունեցող որակավորված մասնագետները։

 

Դասավանդողներ

Ավետիք Մովսիսյան

Որակավորված փորձագետ-հաշվապահ, ՖՀՄՍ-ների գծով խորհրդատու