Գլխավոր / Դասընթացներ / Իրավագիտության Հիմունքներ

Իրավագիտության Հիմունքներ

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

 Իրավագիտության հիմունքներ և կորպորատիվ իրավունք

Այս դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր պատրաստվում են հանձնել ՀՀ աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման քննությունը։

Դասընթացի նպատակը

Իրավագիտության և ՀՀ կորպորատիվ իրավունքի բնագավառում ապահովել համակարգված ու խորը գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են հաշվապահին, աուդիտորին և ֆինանսիստին՝

  • Իրենց մասնագիտական գործունեությունը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ծավալելու համար։
  • Գործարար միջավայրում իրավական ռիսկերը ճիշտ գնահատելու և կառավարելու համար։
  • Կորպորատիվ հարաբերությունները, պայմանագրային դրույթները և աշխատանքային օրենսդրությունը գործնականում անսխալ կիրառելու համար։

Դասընթացի ծրագիրը

Մաս 1. Իրավական համակարգ, քաղաքացիական իրավունք և գործարքներ:

  •  Իրավունքի բովանդակությունը, աղբյուրները և ՀՀ իրավական համակարգի կառուցվածքը։
  • Քաղաքացիական իրավունքի սկզբունքները, սուբյեկտները (ֆիզիկական և իրավաբանական անձինք) ու օբյեկտները։
  • Գործարքների տեսակները, ձևերը, ներկայացուցչությունը, անվավեր և առոչինչ գործարքների իրավական հետևանքները։
  • Գույքային իրավունքներ (սեփականություն, կառուցապատում, սերվիտուտ, անշարժ գույքի գնման իրավունք)։


Մաս 2. Պայմանագրային և պարտավորական հարաբերություններ:**

  • Պայմանագրերի կնքման, փոփոխման և լուծման կարգն ու տեսակները (օտարում, վարձակալություն, աշխատանքներ, ծառայություններ)։
  • Ֆինանսական պայմանագրեր (փոխառություն, վարկ, ֆակտորինգ, բանկային ավանդ և հաշիվ)։
  • Պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներ (գրավ, տուժանք, երաշխավորություն, երաշխիք, նախավճար)։
  • Դելիքտային պարտավորություններ (վնաս պատճառելու հետևանքով ծագող) և անհիմն հարստացում։


Մաս 3. Աշխատանքային և կորպորատիվ իրավունք, սնանկություն:

  • Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները (պայմանագրերի կնքում, դադարեցում, երաշխիքներ և կարգապահական պատասխանատվություն)։
  • Տնտեսական ընկերությունների գործունեությունը, կառավարման մարմինները, լիազորություններն ու գործարքների կնքման կարգը։
  • Իրավաբանական անձանց սնանկության (անվճարունակության) տեսակները, պայմաններն ու իրավական հետևանքները։


Մաս 4. Վարչարարություն, դատական համակարգ և պատասխանատվություն:**

  • Վարչական իրավունքի սկզբունքները, վարչական վարույթի մասնակիցներն ու վարչական ակտերի տեսակները։
  • Տնտեսական հանցագործությունների բացահայտման շրջանակը ՀՀ օրենսդրությունում։
  • ՀՀ դատական համակարգի կառուցվածքը և դատավորի կարգավիճակը։
  • Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության առանձնահատկությունները ՀՀ քրեական օրենսգրքի համատեքստում։

«Էդուքս» կրթական ակադեմիայում պատրաստվելու առավելությունները

  • Ծրագիրը կառուցված է այնպես, որ մասնակիցները ստանան թե՛ տեսական իրավական հիմքերը, թե՛ յուրացնեն քննական թեստերի ու իրավիճակային խնդիրների լուծման տեխնիկան։
  • Դասընթացը վարում են ՀՀ լավագույն իրավաբաններն ու փաստաբանները, ովքեր ունեն բիզնեսի սպասարկման և դատական ներկայացուցչության հարուստ փորձ։

Դասավանդողներ

Արսեն Հովհաննիսյան

ԵՊՀ Քաղաքացիական Իրավունքի ամբիոնի դասախոս, «ԲԻ ԷԼ ՍԻ ԳՐՈՒՊ» խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր, իրավաբանական գիտությունների թեկնածու