ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
- Նպաստել պաշտոնական փաստաթղթաշրջանառության և տեղեկատվության մշակման գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ արհեստական բանականության գործիքների կիրառման միջոցով
- Ձևավորել պաշտոնական տեքստերի պատրաստման համար անհրաժեշտ նպատակային հրամանների (prompt-ների) ձևակերպման և մեթոդաբանական կիրառության հմտություններ
- Զարգացնել տեղեկատվության սինթեզի, պաշտոնական գրագրության կառուցվածքային ստուգման և տեքստային տվյալների վերլուծության կարողությունները
- Արժևորել տվյալների պաշտպանության ստանդարտների և էթիկական սահմանափակումների պահպանումը վարչական աշխատանքում տեխնոլոգիական լուծումներ օգտագործելիս
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝
- Կազմեն պաշտոնական նամակների, պատասխանների և զեկուցագրերի նախագծեր՝ կիրառելով ԱԲ լեզվական մոդելները և պահպանելով գործավարության նորմերը
- Ձևակերպեն նպատակային հրամաններ (prompt-ներ) և կիրառեն դրանց հետևողական բարելավման (iterative refinement) տեխնիկան՝ ապահովելով տեքստի համապատասխանությունը պաշտոնական ոճին
- Իրականացնեն ծավալուն տեղեկատվության, քաղաքացիների դիմումների և հաշվետվությունների ամփոփում ու առանցքային դրույթների վերհանում
- Կիրառեն լեզվական և կառուցվածքային ստուգման գործիքներ՝ հայտնաբերելով տեքստային սխալները և ձևաչափային անհամապատասխանությունները
- Դասակարգեն աշխատանքային տեղեկատվությունը ըստ հասանելիության աստիճանի՝ բացառելով սահմանափակ օգտագործման տվյալների մուտքագրումը բաց ԱԲ համակարգեր։