1.Մոդուլ 1. Նեյրոմարքեթինգի հիմունքները, սպառողի ուղեղն ու որոշումների կայացումը:
Նեյրոմարքեթինգը բիզնեսում և դրա խորքային էությունը։
Սպառողի ուղեղի կառուցվածքը․ գիտակցություն, ենթագիտակցություն և անգիտակցություն։
Սպառողի ուղեղի արագ և դանդաղ համակարգերը (System 1 & System 2)։
Սպառողական որոշումների կայացում․ ռացիոնալ և ոչ ռացիոնալ ընտրություններ։
Cognitive Biases — հիմնական մտավոր կողմնակալություններն ու դրանց ազդեցությունը։
Գնագոյացման հոգեբանությունն ու գովազդի նեյրոմեխանիզմները։
Նեյրոմարքեթինգում կիրառվող հետազոտման և չափման modern գործիքները։
2.Մոդուլ 2. Վաճառքի հոգեբանություն, թվային միջավայր և վարքագծի վերլուծություն:
Վաճառքի հոգեբանությունն ու Cognitive Biases-ի կիրառումը գնման որոշման փուլում։
Սպառողի վարքագիծը թվային միջավայրում և մարքեթփլեյսերում։
Առաջարկների գերընտրություն և գերտեղեկատվության ազդեցությունը ժամանակակից պայմաններում։
Որոշման դանդաղեցման կամ չկայացման պատճառներն ու դրանց հաղթահարումը։
Սպառողի վարքագիծը հետգնման (post-purchase) շրջանում։
Սպառողական վարքի էմպիրիկ հետազոտությունը և քանակական վերլուծությունը։
Խորքային հասկացողություն․ Կսովորեք, թե ինչպես է հաճախորդի ուղեղը ընկալում գնի, գովազդի և փաթեթավորման ազդակները։
Գործնական գործիքակազմ․ Կտիրապետեք գնագոյացման և վաճառքի հոգեբանական այնպիսի հնարքների, որոնք անմիջապես ազդում են գնման որոշման վրա։
Թվային վաճառքների օպտիմալացում․ Կհասկանաք, թե ինչպես հաղթահարել «տեղեկատվական աղմուկը» և դրդել հաճախորդին կայացնել արագ գնման որոշում online և offline միջավայրերում։