Դասընթացի մասին։ Ծրագրի նպատակն է նախապատրաստել մասնակիցներին CFA® (Chartered Financial Analyst) առաջին մակարդակի (Level 1) 2027 թվականի փետրվար ամսվա քննությանը՝ ապահովելով խորը և կառուցվածքային գիտելիքներ ներդրումային վերլուծության, պորտֆելի կառավարման, կորպորատիվ ֆինանսների, մասնագիտական էթիկայի և քննության նյութի այլ ոլորտներում։ Դասընթացը միավորում է միջազգային պրակտիկան և տեսական նյութը՝ հնարավորություն տալով ոչ միայն հաջողությամբ հանձնել քննությունը, այլև ձեռք բերել գործնականում կիրառելի հմտություններ։
Ընդհանուր տևողությունը՝ 16 շաբաթ
Ձևաչափ՝ Առկա (offline)
Դասընթացի լեզուն՝ Հայերեն (անգլերեն տերմինաբանության կիրառմամբ)
Դասափուլերը 1․ Մասնագիտական և էթիկական չափանիշներ (Ethical and Professional Standards) 2․ Քանակական մեթոդներ (Quantitative Methods) 3․ Տնտեսագիտություն (Economics) 4․ Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն (Financial Statement Analysis) 5․ Կորպորատիվ ֆինանսներ (Corporate Issuers) 6․ Բաժնետիրական արժեթղթեր (Equity Investments) 7․ Ֆիքսված եկամտաբերությամբ արժեթղթեր (Fixed Income) 8․ Ածանցյալ գործիքներ (Derivatives) 9․ Այլընտրանքային ներդրումներ (Alternative Investments) 10․ Պորտֆելի կառավարում (Portfolio Management)
Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաս
Լիարժեք նախապատրաստվել CFA® Level 1 քննությանը (2027թ․ փետրվար)
Վստահորեն վերլուծել ընկերությունների ֆինանսական վիճակը և գնահատել արժեթղթերը
Կառուցել և կառավարել ներդրումային պորտֆելներ
Տիրապետել միջազգային էթիկական և մասնագիտական ստանդարտներին (GIPS)
Լուծել քննության ձևաչափին համապատասխան թեստային առաջադրանքներ և իրական շուկայական քեյսեր
Ստանալ CFA® Level 1-ի ընդհանուր նյութի սեղմ տարբերակը (summary), հավելյալ գործնական վարժություններ (practice questions) և փորձնական քննություններ (mock exams)
Ո՞ւմ համար է նախատեսված
Այն ուսանողների և մասնագետների համար, ովքեր ցանկանում են կարիերա կառուցել ներդրումային վերլուծության, ակտիվների կառավարման կամ կորպորատիվ ֆինանսների ոլորտում
Զբաղված մասնագետների համար, ովքեր ցանկանում են հանգստյան օրերի ինտենսիվ ձևաչափով համատեղել ուսումը աշխատանքի հետ
Առավելություններ
CFA® Level 1 քննությանն ուղղված համակարգված ու ինտենսիվ ծրագիր
Տեսական գիտելիքների և գործնական խնդիրների լուծման զուգորդում
Անվճար հավելյալ ուսումնական նյութեր (summary-ներ, practice questions, mock exams)
Հարմարեցված ժամանակացույց՝ աշխատանքին parallel սովորելու համար
Գրանցվի՛ր այսօր և կառուցի՛ր քո կարիերան պահանջված և եկամտաբեր ոլորտում։
Հեռախոսահամար՝ 096545544
Էլ․ հասցե՝ info@edux.am
Հասցե՝ Ագաթանգեղոս 2Ա