Գլխավոր / Դասընթացներ / Գնումներ 0-ից

Գնումներ 0-ից

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Դասընթացի ընթացքում կուսումնասիրեք՝

1․ Գնման գործընթացի պլանավորումը և կազմակերպումը
2․ Գնում կատարելու ընթացակարգերը և մասնակցության կարգը
3․ Պատվիրատուի ղեկավարի լիազորությունները և իրավունքները
4․ Գնահատող հանձնաժողովի գործունեության կարգը
5․ Պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները և գործունեության կարգը
6․ Գնումների համակարգողի լիազորությունները և իրավունքները
7․ Գնումների գործընթացի բողոքարկումը
8․ Մասնակիցների իրավունքները և պարտականությունները

Դասընթացին մանրամասն կներկայացվեն․
ա/ Գնումների մասին ՀՀ օրենքը,
բ/ Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 04 մայսի 2017թ․ N-526-Ն որոշումը,  
գ/ Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 13 ապրիլի 2017 թվականի N 390-Ն որոշումը,
ե/ էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին ՀՀ կառավարության 18 մայիսի 2017 թվականի N 534-Ն որոշումը,
զ/ էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 6 ապրիլի 2017 թվականի N 386-Ն որոշումը,
է/ Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 29 հունիսի 2017 թվականի N 759-Ն որոշումը։
ը/ armeps.am, armeps.am/ppcm/
 և eauction.armeps.am համակարգերի ուսումնասիրություն և գործնական գիտելիքների ձեռքբերում:Մասնակցելով դասընթացին դուք կստանաք հնարավորություն ՀՀ ֆինանսների նախարարությունում հանձնել քննություն և դառնալ գնումների որակավորված մասնագետ, ինչպես նաև ստանալ հնարավորություն աշխատանքի անցնելու ՀՀ պետական և մասնավոր կառույցներում:

Դասավանդողներ

Արմեն Մարտիրոսյան

Պետգնումների կենտրոն ՍՊԸ հիմնադիր տնօրեն