Հանրային հատվածի հաշվապահություն և հաշվառում (որակավորում)
Հանրային հատվածում հաշվապահական հաշվառումը ունի իր առանձնահատկությունները, կարգավորող պահանջները և բարձր պատասխանատվություն։
Այս ծրագիրը նախատեսված է մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները, ապահովել ճշգրիտ հաշվառում, և աշխատել ամբողջությամբ համապատասխան ՀՀ գործող օրենսդրությանը և միջազգային մոտեցումներին։
Ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան համակարգված և գործնական գիտելիքներ հանրային հատվածի ֆինանսական հաշվառման, բյուջետային գործընթացների և հաշվետվողականության վերաբերյալ։
Դասընթացի նպատակն է ապահովել մասնակիցների մասնագիտական որակավորումը հանրային հատվածի հաշվապահության ոլորտում և բարձրացնել նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։
Ծրագրի հիմնական թեմաներ՝
Հանրային հատվածի հաշվապահության հիմունքներ
Բյուջետային հաշվառում և ֆինանսավորում
Պետական և համայնքային կառույցների հաշվետվություններ
Ծախսերի և եկամուտների հաշվառում
Ակտիվների և պարտավորությունների կառավարում
Օրենսդրական կարգավորումներ և գործնական օրինակներ
Ո՞ւմ համար է ծրագիրը․
Պետական և համայնքային կառույցների աշխատակիցներ
Հանրային հատվածի հաշվապահներ և ֆինանսիստներ
Վերահսկող և հաշվետվողականության ոլորտի մասնագետներ
Բարձրագույն կրթություն ստացող ուսանողներ (տնտեսագիտություն, հաշվապահություն)
Ավարտին տրվում է մասնակցության հավաստագիր
Դասախոս՝ Կարեն Ալավերդյան
Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ
Մեկնարկ՝ շուտով
Մեկնարկ՝ 02․04․2026 երեկոյան | Ժամը՝ 19։00 - 21։30 02․04․2026 ցերեկային | Ժամը՝ 15։00 - 17։30
Մեկնարկ՝ 13․04․2026 (եռօրյա) | ժամը՝ 19։00-21։00
Մեկնարկ՝ 13․04․2026 | ժամը՝ 19։00-21։30