Գլխավոր / Դասընթացներ / Կադրային հաշվառում

Կադրային հաշվառում

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Դասընթացի մասին: Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել կադրային գործավարության հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և հարակից իրավական ակտերի պահանջներին համապատասխան։ Ուսումնական ծրագիրը մշակված է իրական աշխատանքային իրավիճակների հիման վրա, ինչը թույլ կտա մասնակիցներին արդյունավետ կազմակերպել աշխատանքը և խուսափել ռիսկերից։ Այն լավագույնս նախապատրաստում է մասնակիցներին աշխատաշուկայում մրցունակ լինելու համար։

 

Ընդհանուր տևողությունը՝ 4 դաս, երեկոյան՝ 19:00-21:00 ժամերին

Ձևաչափ՝ առկա/առցանց/հիբրիդային



 

Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաս․

 

  • Ուսումնասիրել կադրային գործավարության օրենսդրական հիմքերը

  • Ճիշտ կազմակերպել անձնական գործերի ձևավորումը, վարումը և պահպանումը

  • Կազմել և ձևակերպել աշխատանքի ընդունման, տեղափոխման, ազատման և այլ հրամանները

  • Տիրապետել արձակուրդների և ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկմանը

  • Կազմակերպել կադրային փաստաթղթաշրջանառությունը և հաշվետվությունների ներկայացումը

  • Իրականացնել աշխատավարձի հաշվարկումը և հարկերի հաշվետվությունների կազմումը

 

Ո՞ւմ համար է նախատեսված․

  • HR մասնագետների և մենեջերների

  • Սկսնակ մասնագետների, ովքեր ցանկանում են աշխատել կադրային ոլորտում

  • Կազմակերպությունների ղեկավարների, ովքեր ցանկանում են վերահսկել կադրային գործավարությունը

  • Բուհերի ուսանողների և շրջանավարտների

 

Առավելություններ․

  • Դասընթացի փուլը բարեհաջող ավարտելուց հետո հավաստագրի տրամադրում

  • Ուսուցում իրական կադրային խնդիրների օրինակով

  • Պրոֆեսիոնալ և փորձառու դասախոսական կազմ

  • Խորացված և արդիական ուսուցման ձևաչափ


 

Գրանցվի՛ր այսօր և կառուցի՛ր քո կարիերան պահանջված և եկամտաբեր ոլորտում։

Հեռախոսահամար՝ 096545544

Էլ․ հասցե՝ info@edux.am

Հասցե՝ Պարոնյան 50/3

 

Դասավանդողներ

Արմինե Ավագյան

FINS Audit ՓԲԸ ընկերության հիմնադիր տնօրեն, որակավորված աուդիտոր

© Edux 2025