Գլխավոր / Դասընթացներ / Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգ

Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգ

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Բոլոր ժամանակներում պետությունների տնտեսական հիմքը կազմել են յուրաքանչյուր պետության եկամուտների գլխավոր աղբյուր հարկերը:

Հարկային օրենսգիրքը երիտասարդ, բայց և բարդ ու տարողունակ փաստաթուղթ է, որտեղ շատ ու լուրջ փոփոխություններ են արվել։

Արժևորելով ոչ ֆորմալ կրթության նշանակությունը՝ Edux կրթական ակադեմիան արդեն բազմիցս իրականություն է դարձնում «Հարկային օրենսդրության հաստատված փոփոխությունները» թեմայով սեմինարը։

 

ՆՊԱՏԱԿԸ

Հարկային համակարգի մասին իրազեկված լինելը կարևոր է, իսկ հարկային օրենսդրության մասին տեղեկացված լինելը՝ առաջնահերթություն։ Ուստի սեմինարի նպատակն է մասնակիցներին տալ անհրաժեշտ, օգտակար և կիրառելի գիտելիքներ հարկային օրենսդրության հաստատված փոփոխությունների վերաբերյալ։

 

Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Սեմինարը գերհագեցած է անհրաժեշտ, օգտակար ու կիրառելի գիտելիքներով․ այն, ինչ պետք է մասնագետին աշխատաշուկայում առանձնանալու համար։

Սեմինարին մասնակցությունը հնարավորություն կտա

  • Ծանոթանալ հարկային օրենսդրության էությանն ու նշանակությանը
  • Իրազեկված լինել հարկային օրենսդրության վերջին փոփոխություններին
  • Լիարժեք տիրապետել հարկային օրենսդրության առանձնահատկություններին
  • Իրականացնել փորձի փոխանակում պրոֆեսիոնալ մասնագետների հետ
  • Թարմացնել գիտելիքները և կատարելագործվել
  • Ստանալ հետաքրքրող հարցերի պարզաբանումները իրավասու մասնագետների կողմից:

 

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՄԻՆԱՐԸ

Հարկային օրենսդրության գերազանց իմացությունն առաջին հերթին անհրաժեշտ է հաշվապահներին և հարկային մասնագետներին, որպեսզի զերծ մնան տարատեսակ սխալներից և ճիշտ վարեն իրենց գործունեությունը։ Սակայն, օրենսդրության վերջին փոփոխությունների մասին իմացությունը պակաս կարևոր չէ նաև բիզնեսի սեփականատերերի և ֆինանսիստների համար՝ ընթացիկ գործընթացները ճիշտ պլանավորելու և հարկային պարտավորությունները կատարելու գործում։

Սեմինարը նախատեսված է․

  • Ոլորտի այն մասնակցիների համար, ովքեր ունեն գիտելիք և փորձ, բայց և ցանկանում են թարմացնել ու զարգացնել հմտությունները՝ դառնալով պահանջված մասնագետներ։
  • Այն անձանց համար, ովքեր մոտիվացված են, աշխատասեր և ցանկություն ունեն ուսումնասիրել նոր ոլորտներ ու մասնագիտություններ և լինել տեղեկացված։

 

Սեմինարը կվարի ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության վարչության պետ Օրի Ալավերդյանը։

Edux կրթական ակադեմիան կշարունակի ձևավորել աշխարհի կրթված քաղաքացիներ։

 

Դասավանդողներ

Օրի Ալավերդյան

ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության վարչության պետ