Գլխավոր / Դասընթացներ / MS Word

MS Word

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

 

 Ծրագրի նպատակը

 

Microsoft Word ծրագրի ուսուցման հիմնական նպատակն է զարգացնել փաստաթղթերի ստեղծման, խմբագրման, ձևաչափման և մասնագիտական ներկայացման գործնական հմտություններ՝ ապահովելով արդյունավետ աշխատանք ժամանակակից գրասենյակային և կրթական միջավայրում։

 

  • Փաստաթղթերի ստեղծման և ձևաչափման հմտությունների ձեռքբերում
    Սովորել ստեղծել, պահպանել և խմբագրել տեքստային փաստաթղթեր՝ կիրառելով տարբեր ձևաչափման գործիքներ։ 

     

  • Տեքստի կառուցվածքային կազմակերպում
    Օգտագործել վերնագրեր, ենթավերնագրեր, ցուցակներ, ոճեր (Styles)՝ փաստաթուղթը կառուցվածքային և ընթեռնելի դարձնելու համար։

     

  • Աղյուսակների և գրաֆիկական տարրերի կիրառում
    Ներմուծել և ձևաչափել աղյուսակներ, պատկերներ, SmartArt, գծապատկերներ։

     

  • Պաշտոնական փաստաթղթերի պատրաստում
    Կազմել նամակներ, դիմումներ, հաշվետվություններ, պայմանագրեր և այլ գործնական փաստաթղթեր։

     

  • Մեծածավալ փաստաթղթերի կառավարում
    Կիրառել բովանդակության աղյուսակ (Table of Contents), հղումներ, էջակալում, վերնատող/ստորոտնագիր (Header/Footer)։

     

  • Ավտոմատացման գործիքների կիրառում
    Օգտագործել Mail Merge գործիքը՝ բազմակի հասցեատերերի համար փաստաթղթեր պատրաստելու նպատակով։



     

 

Ծրագրի ակնկալվող վերջնարդյունքը
 

 

Դասընթացի ավարտին մասնակիցը՝
 

  • Տիրապետում է Word ծրագրի հիմնական գործիքներին,
     

  • Ստեղծում և ձևաչափում է մասնագիտական փաստաթղթեր,
     

  • Կիրառում է Styles և ավտոմատ բովանդակության աղյուսակ,
     

  • Աշխատում է աղյուսակների, պատկերների և գրաֆիկական տարրերի հետ,
     

  • Կազմում է պաշտոնական նամակներ և հաշվետվություններ,
     

  • Կիրառում է Mail Merge գործիքը,
     

  • Պատրաստում է տպագրության և էլեկտրոնային ներկայացման համար համապատասխան փաստաթղթեր,
     

  • Ինքնավստահ կիրառում է Word-ը գրասենյակային և կրթական միջավայրում։

Դասավանդողներ

Նաիրա Մուրադյան

Բի Այ Թի կազմակերպության շահագործվող ծրագրերի համակարգող