Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ-ն) ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:
Edux կրթական ակադեմիան յուրատեսակ հնարավորություն է ընձեռում բացահայտել հարկատեսակի առանձնահատկությունները առաջին ձեռքից՝ ասել է, թե ոլորտի լավատեղյակ մասնագետից։
ՆՊԱՏԱԿԸ
- Սկսնակ հաշվապահները, ովքեր դեռ շատ առնչություն չեն ունեցել ավելացված արժեքի հարկով հարկման ենթակա գործունեությանը, շատ հաճախ ցանկանում են ավելի մանրամասն և խորացված գիտելիքներ ստանալ ավելացված արժեքի հարկի մասին՝ նպատակ ունենալով ընդլայնել գիտելիքների ծավալը, պատրաստ լինել ավելի մեծ կազմակերպություններում աշխատելու պարագայում համապատասխան հարկային գիտելիքներով զինված լինելուն:
- Կան հաշվապահներ, ովքեր առնչություն են ունեցել միայն որոշակի ոլորտների հետ և ցանկանում են իրենց հարկային օրենսդրությանը վերաբերող գիտելիքների պաշարը ընդլայնել և տիրապետել նաև այլ ոլորտներին վերաբերող ավելացված արժեքի հարկի դրույթներին:
Այս ծրագրի նպատակն է հենց այդ մարդկանց տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ ավելացված արժեքի հարկի կիրառման առումով:
Դասընթացի ընթացքում ստացված գիտելիքների շնորհիվ մասնակիցները կարող են աշխատել տարբեր կազմակերպություններում:
Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ
Դասընթացի շրջանակներում մասնակիցը՝
- տեղեկանում է Հայաստանի Հանրապետությունում գործող հարկման համակարգերին,
- ծանոթանում է հաշվարկների և հաշվետվությունների ներկայացման կարգին և ժամկետներին,
- հասկանում է հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման, ճշգրտման և ջնջման դեպքերը և կարգը,
- ծանոթանում է որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու կարգին,
- ծանոթանում է ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքներին, հարկման բազայի որոշման կանոններին, արտոնությունների կիրառման կարգին,
- ծանոթանում է ԵՏՄ անդամ պետությունների միջև իրականացվող ներմուծումների, արտահանումների փաստաթղթավորման և ավելացված արժեքի հարկի հաշվարկման կարգին,
- ծանոթանում է ավելացված արժեքի հարկի մասով հաշվանցումների իրականացման և փոխհատուցվող գումարների վերադարձի կարգին,
- ծանոթանում է էլեկտրոնային ծառայությունների ավելացված արժեքի հարկով հարկման օրենսդրական վերջին փոփոխություններին,
- հնարավորություն է ունենում գործնական տարբերակով լրացնել ավելացված արժեքի հարկի հաշվարկի փորձնական օրինակ։
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՄԻՆԱՐԸ
Դասընթացը նախատեսված է ավելացված արժեքի հարկի վերաբերյալ փորձ և գիտելիքներ չունեցող կամ ընդհանրական գիտելիքներ ունեցող մասնագետների համար, ովքեր ցանկանում են ստանալ համակարգված գիտելիքներ ավելացված արժեքի հարկի մասին։
Սեմինարը կվարի “PWC ARMENIA” խորհրդատվական և աուդիտորական ընկերությունում հարկային և իրավական ծառայությունների գծով ավագ մենեջեր Ասանեթ Ալոյանը։