Դասընթացը հաստատված է ԿԳՄՍ նախարարության կողմից
Դասընթացի մասին։ Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել ժամանակակից մարքեթինգային գործիքների և բիզնեսի զարգացման ստանդարտներին համապատասխան գիտելիքներ՝ ձևավորելով արդյունավետ և մրցունակ մասնագետներ, որոնք պատրաստ կլինեն կառավարել ու զարգացնել բիզնեսը արագ փոփոխվող շուկայական միջավայրում։
Դասընթացի հեղինակ և վարող՝ ԵՊՀ դոցենտ, տ․գ․թ․ և հոգեբանության մագիստրոս Կարինե Ասրյան
Դասափուլերը
1․ Մարքեթինգը բիզնեսում, մարքեթինգային մտածողություն
2․ Marketing Mix և 5P-7P-ների կառավարում
3․ Մրցակցային միջավայրի ուսումնասիրություն և մրցակիցների համեմատական SWOT
4․ Սեգմենտավորում, թիրախավորում և դիրքավորում (STP)
5․ Հարցումներ, հարցազրույցներ և հաճախորդի հետ հետադարձ կապ
6․ Մարքեթինգային ռազմավարության մշակում
7․ Գովազդ, հաղորդակցման միջոցներ, գովազդային արշավներ
8․ Մարքեթինգային պլանի մշակում և պաշտպանություն
Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաս
Հասկանալ, թե ինչու է մարքեթինգը բիզնեսի կառավարման առանցքային գործառույթ
Ստեղծել մրցունակ առաջարկ՝ տիրապետելով Marketing Mix-ի բոլոր բաղադրիչներին
Գնահատել և վերլուծել շուկայում առկա մրցակցությունը, կատարել SWOT վերլուծություն և բենչմարկինգ
Ընտրել ճիշտ թիրախային հաճախորդին և իրականացնել սեգմենտավորում ու դիրքավորում (STP)
Ստանալ արժեքավոր տեղեկատվություն հաճախորդներից՝ կազմակերպելով հարցումներ, հարցազրույցներ և Focus Group-ներ
Մշակել բիզնեսի զարգացման մարքեթինգային ռազմավարություն և SMART նպատակներ
Կառուցել արդյունավետ հաղորդակցություն շուկայի հետ՝ օգտագործելով ATL, BTL և TTL գործիքները
Հաշվարկել բյուջեն, մեդիա պլանը, KPI-ները և ROI-ն
Ամբողջացնել ստացած գիտելիքները և ներկայացնել վերջնական մարքեթինգային պլան
Ո՞ւմ համար է նախատեսված
Ձեռներեցների և բիզնեսի սեփականատերերի, ովքեր ցանկանում են աճ ապահովել
Մարքեթինգային ոլորտով հետաքրքրված անձանց, ովքեր ցանկանում են ստանալ համակարգված գիտելիքներ և գործնական հմտություններ
Բուհերի ուսանողների և մասնագիտական վերապատրաստում փնտրողների
Առավելություններ
Դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում հավաստագրի տրամադրում
Պրոֆեսիոնալ և փորձառու դասախոսական կազմ
Գործնական գիտելիքների և իրական քեյսերի ուսումնասիրություն
Անհատական ու թիմային նախագծերի պաշտպանություն
Գրանցվի՛ր այսօր և կառուցի՛ր քո կարիերան պահանջված և զարգացող ոլորտում։