Ծրագրի նպատակը
Նպաստել պետական ծառայողների մասնագիտական հաղորդակցական կարողությունների կատարելագործմանը և արդյունավետ աշխատանքային փոխգործակցության մշակույթի ամրապնդմանը։
Արժևորել մասնագիտական էթիկան, պատասխանատվությունը, համագործակցությունը և ծառայողական վարքագծի բարձր չափանիշները պետական կառավարման համակարգում։
Ձևավորել մասնագիտական ինքնության, դիվանագիտական հաղորդակցության, բանակցային վարքագծի և կառուցողական կոնֆլիկտների կառավարման հմտություններ։
Զարգացնել խնդիրների լուծման, քննադատական մտածողության, որոշումների կայացման և կարիերայի գիտակցված պլանավորման կարողությունները։
Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան՝
Ծրագրի ակնկալվող ազդեցություն՝
• Հաղորդակցության մշակույթի բարձրացում
• Աշխատանքային կոնֆլիկտների նվազում
• Պաշտոնական գրագրության որակի բարելավում
• Արդյունավետ որոշումների կայացման բարձրացում
• Մասնագիտական պատասխանատվության ամրապնդում
Ծրագրի կառուցվածք՝
Հանդիպումներ և դիվանագիտական լեզու
• Հանդիպման կառուցվածք
• Հարցադրումների և ակտիվ լսելու տեխնիկա
• Ռոլային խաղ
Պաշտոնական էլեկտրոնային գրագրություն
• Պաշտոնական նամակի կառուցվածք
• Դիվանագիտական ձևակերպումներ
• Գործնական գրավոր առաջադրանք