Գլխավոր / Դասընթացներ / Ֆինանսաբանկային START

Ֆինանսաբանկային START

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Դասընթացը հաստատված է ԿԳՄՍ նախարարության կողմից

 

Դասընթացի մասին։ Դասընթացի նպատակն է զրոյական կամ նվազագույն նախնական գիտելիքներ ունեցող մասնակիցներին տրամադրել բանկային հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, գործնական հմտություններ և աշխատանքի ընդունվելու պատրաստվածություն: Դասընթացն օգնում է հաղթահարել բանկային նախաորակավորման ծրագրերը, ստանալ մասնագիտական խորհրդատվություն, կազմել պրոֆեսիոնալ CV և նախապատրաստվել բանկերում հարցազրույցներին:

 

Ընդհանուր տևողությունը՝ 8 դաս, շաբաթական 2 անգամ՝ 2 ժամ տևողությամբ:
 

 

Դասափուլերը
1․ Բանկի դերը, կառուցվածքը, հիմնական բաժինները և բանկային գործունեությունը կարգավորող հիմնական օրենքները
2․ Բանկային պրոդուկտներ և ծառայություններ (հաշիվներ, քարտեր, փոխանցումներ, ավանդներ, պարտատոմսեր, վարկեր, մոբայլ բանկինգ, բիզնես ծառայություններ) և բանկային պրոդուկտների վաճառքի հմտություններ
3․ Հաճախորդների սպասարկման հմտությունները մասնաճյուղում և հեռահար կապուղիներով (բանավոր/գրավոր հարթակների ստանդարտներ)
4․ Բողոքների կառավարում, Ֆինանսական համակարգի հաշտարար, խնդրահարույց հաճախորդների և կոնֆլիկտային իրավիճակների կառավարում
5․ Հաճախորդների նույնականացում, բանկային գաղտնիքի պահպանում, KYC, անձնական տվյալների պաշտպանություն, զեղծարարության կանխարգելում, անվտանգ սպասարկման հմտություններ
6․ Գրավիչ CV-ի կազմում բանկերի համար, HR-ի ակնկալիքները հաճախորդների սպասարկման մասնագետից, հարցազրույցների ընթացքում տրվող հարցերի և իրավիճակային խնդիրների քննարկում, դասընթացի ամփոփում

 

Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաս

 

  • Տիրապետել բանկային ոլորտի հիմունքներին, բանկի կառուցվածքին և կարգավորող օրենսդրությանը

  • Իմանալ և մանրամասն ուսումնասիրել բանկային հիմնական պրոդուկտներն ու ծառայությունները

  • Ապահովել հաճախորդների բարձրորակ սպասարկում թե՛ մասնաճյուղում, թե՛ հեռահար հարթակներում

  • Կանխել կոնֆլիկտային իրավիճակները, արդյունավետ կառավարել բողոքները և աշխատել խնդրահարույց հաճախորդների հետ

  • Գրանցել բանկային պրոդուկտների վաճառքի բարձր KPI-ներ

  • Տիրապետել բանկային ներքին գործընթացներին, KYC ընթացակարգերին, տվյալների պաշտպանությանը և անվտանգության կանոններին

  • Պատկերացնել աշխատանքային հարցազրույցների ընթացքը, տիրապետել հիմնական հարցադրումներին և պատրաստել պրոֆեսիոնալ CV

  • Ճիշտ ներկայացնել սեփական փորձն ու գիտելիքները ապագա գործատուին նույնիսկ առանց աշխատանքային փորձի


Ո՞ւմ համար է նախատեսված

 

  • Ֆինանսաբանկային ոլորտում կարիերա սկսել ցանկացող սկսնակների, ովքեր ունեն զրոյական կամ նվազագույն նախնական գիտելիքներ

  • Բուհերի ուսանողների և նորավարտների (հատկապես տնտեսագիտություն, ֆինանսներ, բիզնես, կառավարում մասնագիտություններով)

  • Customer Service / Call Center փորձ ունեցողների, ովքեր ուզում են տեղափոխվել բանկային ոլորտ

  • Բանկում, վարկային և վճարահաշվարկային կազմակերպություններում աշխատել ցանկացողների (տեղեկատու, ֆինանսական խորհրդատու, հաճախորդների սպասարկման մենեջեր, գանձապահ, կոնտակտային կենտրոնի մասնագետ)

  • Կարիերան փոխել և ֆինանսական ոլորտում համակարգված գիտելիքներ ստանալ ցանկացող մասնագետների


Առավելություններ

 

  • Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո հավաստագրի տրամադրում

  • Պրոֆեսիոնալ և ոլորտում գործող փորձառու դասախոսական կազմ

  • Առաջին փորձնական դասին մասնակցելու հնարավորություն

  • Գործնական գիտելիքների տրամադրում, CV-ի կազմում և նախապատրաստում հարցազրույցներին

Գրանցվի՛ր այսօր և կառուցի՛ր քո կարիերան պահանջված և եկամտաբեր ոլորտում։
 

Դասավանդողներ

Անի Միքայելյան

Բանկային ոլորտի մասնագետ, Հաճախորդների սպասարկման թիմի ղեկավար