Յուրաքանչյուր պետություն իր գործառույթներն իրականացնելու, պետության և հասարակության առջև ծառացած խնդիրները լուծելու համար պետք է տիրապետի համապատասխան ֆինանսական միջոցների՝ հարկերի։
Հարկային համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ Հարկային օրենսդրության իմացությունը լրացուցիչ խթան կհանդիսանա մասնագիտան աճի համար։ Ուստի Edux կրթական ակադեմիան, ականջալուր լինելով արդի կրթական պահանջներին, իր առաջարկությունների մեջ մշտապես հավատարիմ է մնում կարևորության և առաջնայնության սկզբունքներին ու ներկայացնում խիստ անհրաժեշտ դասընթացներ։
ՆՊԱՏԱԿԸ
Դասընթացի նպատակն է իրազեկել մասնակիցներին Հարկային օրենսդրության և վերջինիս փոփոխությունների վերաբերյալ։
Հարկային օրենսգիրքը ուսումնասիրելն ու հասկանալը կարող է բարդ լինել, ենթաօրենսդրական ակտերի վերծանումը մեկ անձի աշխատանք չէ։ Կան բազմաթիվ տեղեկատվական աղբյուրներ, որոնցից կարելի է օգտվել, բայցև կարելի է ուղղակի մասնակցել դասընթացի և ուսումնասիրել բոլորիս այդքան անհրաժեշտ օրենսգիրքն ու լինել ավելի տեղեկացված, մրցունակ ու առաջադեմ։
Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ
Դասընթացի ընթացքում ներկայացվելու են ինչպես Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, այնպես էլ նրա կիրառման հետ կապված ենթաօրենսդրական ակտերը: Հարկային օրենսգրքում առկա բարդ կիրառություն ունեցող դրույթները կներկայացվեն խնդիրների և հաշվապահական տարբեր սահմանումների միջոցով, ինչը հնարավորություն կտա կատարելու համեմատական վերլուծություն գործող հարկային օրենսդրության և հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումների միջև:
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Հարկային օրենսդրոեւթյան հետազոտումը լայն հնարավորություն է ստեղծում դրա էության, ներքին բովանդակության, հասարակական նշանակության բացահայտման համար: Ուստի դասընթացին կարող են մասնակցել ոչ միայն նրանք, ում աշխատանքը հատվում է հարկային օրենսդրության հետ, այլ նաև նրանք, ովքեր ուղղակի ուզում են իրազեկ լինել։
«Հարկային օրենսդրություն» վերտառությամբ դասընթացին միանալու դեպքում հնարավորություն կունենաք ունկընդրելու Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ, որակավորված աուդիտոր Եղիշե Սողոմոնյանի դասախոսությունները։
Հաշվի առնելով այն, որ ցանկացած ոլորտում և ցանկացած մասնագիտության մեջ լավ ղեկավար, արդյունավետ աշխատակից և առաջընթացի տեսլական ունեցող անձ պետք է տիրապետի բանակցային ռազմավարությանը՝ Edux կրթական ակադեմիան առաջարկում է նոր՝ «Բանակցային հմտություններ» դասընթացը։
Edux կրթական ակադեմիան, շարունակելով հարկատեսակների մասին մանրամասն իրազեկման ուղին՝ այս անգամ առաջարկում է Ոչ ռեզիդենտ շահութահարկի և վերջինիս փոփոխությունների մասին սեմինար։
Հարկային օրենսգրքի հետազոտումը լայն հնարավորություն է ստեղծում դրա էության, ներքին բովանդակության, հասարակական նշանակության բացահայտման համար:
Edux կրթական ակադեմիան շարունակում է իրականացնել պրոֆեսիոնալ հաշվապահի և աուդիտորի որակավորում շնորհող քննությունների նախապատրաստական դասընթացներ։