Ժամանակակից աշխարհում մենք բոլորս անխուսափելիորեն և մշտապես բախվում ենք սթրեսի հետ։ Ամեն քայլափոխի լսում ենք սթրեսի և մասնագիտական այրման (burnout) վնասների մասին, բայց արդյո՞ք կարողանում ենք ճանաչել այն և հաղթահարել։
Սեմինարի ընթացքում մենք կվերլուծենք, թե ինչ է սթրեսն իրականում, ինչու է այն երբեմն լինում օգտակար, և երբ է վերածվում կործանարար դիսթրեսի ու հանգեցնում այրման։ Մենք կհասկանանք, որ սթրեսն անխուսափելի է, սակայն հենց դրա հետ ճիշտ վարվելակերպից են կախված մեր արդյունավետությունը, առողջությունը և տրամադրությունը։ Կսովորենք բացահայտել այրման նշանները և արդյունավետորեն հաղթահարել դրանք։
Ընդհանուր տևողությունը՝ 1.5 - 2 ժամ
Ձևաչափ՝ Սեմինար՝ գործնական առաջադրանքներով (առկա / առցանց / հիբրիդային)
Տրամադրվող նյութեր՝ Ստուգաթերթեր (check-lists), սովորույթների թրեքեր, տեխնիկաների հուշաթերթիկներ
1․ Սթրեսի տեսություն․ Պարզ և հասկանալի տեսություն սթրեսի մասին՝ ինչպես է այն ազդում մարմնի, ուղեղի և էմոցիաների վրա
2․ Գործնական տեխնիկաներ․ Լարվածության նվազեցման «այստեղ և հիմա» տեխնիկաներ (շնչառություն, ռելաքսացիա, զամբյուղում/զեմլենիե)
3․ Սթրեսի կառավարում և այրման պրոֆիլակտիկա․ Սթրեսի երկարաժամկետ կառավարման գործիքներ, ազդանշանների ժամանակին նկատում և էներգիայի վերականգնում
Ձեռք բերել ավելի շատ հստակություն և հանգստություն աշխատանքում
Ստանալ ծանրաբեռնվածության դեմ պայքարի գործիքակազմ
Յուրացնել մասնագիտական այրման կանխարգելման (պրոֆիլակտիկայի) հմտություններ
Բարձրացնել արդյունավետությունն ու բարելավել տրամադրությունը
Բոլոր նրանց համար, ովքեր աշխատանքում կամ առօրյայում բախվում են ծանրաբեռնվածության և սթրեսի հետ
Ղեկավարների, աշխատակիցների և մասնագետների համար, ովքեր ցանկանում են կանխել մասնագիտական այրումը
Ինքնազարգացմամբ և հոգեբանական առողջությամբ հետաքրքրվող անձանց համար
Գործնական տեխնիկաների և կիրառելի գործիքների տրամադրում
Օգտակար նյութերի տրամադրում (ստուգաթերթեր, թրեքերներ)
Պրոֆեսիոնալ և փորձառու մասնագետ
Առաջին փորձնական դասին մասնակցելու հնարավորություն
ԿԳՄՍ կողմից հավաստագրված և եկամտային հարկից վերադարձի հնարավորությամբ
Գրանցվի՛ր այսօր և կառուցի՛ր քո կարիերան պահանջված և եկամտաբեր ոլորտում։
Հեռախոսահամար՝ 096545544
Էլ․ հասցե՝ info@edux.am
Հասցե՝ Ագաթանգեղոս 2Ա
Մեկնարկ՝ Շուտով
Մեկնարկ՝ Նոյեմբերի 24 I 19:00
Մեկնարկ՝ Նոյեմբերի12
Մեկնարկը ՝ Նոյեմբերի 3