Գլխավոր / Դասընթացներ / Կարիերայի ուղի, դերեր և պատասխանատվություններ, մասնագիտական արժեքներ

Կարիերայի ուղի, դերեր և պատասխանատվություններ, մասնագիտական արժեքներ

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Ծրագրի նպատակը
 

Նպաստել պետական ծառայողների մասնագիտական հաղորդակցական կարողությունների կատարելագործմանը և արդյունավետ աշխատանքային փոխգործակցության մշակույթի ամրապնդմանը։
 

Արժևորել մասնագիտական էթիկան, պատասխանատվությունը, համագործակցությունը և ծառայողական վարքագծի բարձր չափանիշները պետական կառավարման համակարգում։

 

Ձևավորել մասնագիտական ինքնության, դիվանագիտական հաղորդակցության, բանակցային վարքագծի և կառուցողական կոնֆլիկտների կառավարման հմտություններ։
 

Զարգացնել խնդիրների լուծման, քննադատական մտածողության, որոշումների կայացման և կարիերայի գիտակցված պլանավորման կարողությունները։

 

Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան՝
 

  1. Ձևավորել և ներկայացնել իրենց մասնագիտական ինքնությունը՝ կիրառելով արդյունավետ ինքնաներկայացման, պաշտոնական հաղորդակցության և հանրային խոսքի հմտություններ։
     
  2. Կազմել հստակ, կառուցվածքային և դիվանագիտական պաշտոնական գրագրություն՝ էլեկտրոնային նամակներ, ծառայողական գրություններ, հաշվետվություններ՝ պահպանելով պետական կառավարման հաղորդակցական նորմերը։
     
  3. Արդյունավետ մասնակցել հանդիպումների և բանակցությունների, կիրառելով ակտիվ լսելու, հարցադրումների, փաստարկման և կոնֆլիկտների կառուցողական լուծման հմտություններ։
     
  4. Գործել հստակ սահմանված դերերի և պատասխանատվությունների շրջանակում, դրսևորելով մասնագիտական արժեքներ, համագործակցային մշակույթ և հաշվետվողականություն։
     
  5. Վերլուծել աշխատանքային իրավիճակները և առաջարկել հիմնավորված լուծումներ՝ ցուցաբերելով խնդիրների լուծման, որոշումների կայացման և կարիերայի գիտակցված զարգացման մոտեցում։



Ծրագրի ակնկալվող ազդեցություն՝
 

   •   Հաղորդակցության մշակույթի բարձրացում

   •   Աշխատանքային կոնֆլիկտների նվազում

   •   Պաշտոնական գրագրության որակի բարելավում

   •   Արդյունավետ որոշումների կայացման բարձրացում

   •   Մասնագիտական պատասխանատվության ամրապնդում



Ծրագրի կառուցվածք՝


 

Կարիերայի ուղի և մոտիվացիա

   •   Կարիերայի պլանավորում

   •   Ներքին մոտիվացիայի գործոններ

   •   Վերջնական կիրառական առաջադրանք և ամփոփում

 

Մասնագիտական զարգացում և առաջնորդություն 

   •   Կարիերայի պլանավորում 

   •   Մոտիվացիա և անձնական արդյունավետություն 

   •   Առաջնորդության հիմունքներ 

   •   Փոփոխությունների կառավարում 

   •   Վերջնական նախագիծ և ներկայացում 


 

Դասավանդողներ

Գայանե Հակոբյան

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոս