Գլխավոր / Դասընթացներ / Փափուկ հմտություններ

Փափուկ հմտություններ

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Հաշվի առնելով այն, որ ցանկացած ոլորտում և ցանկացած մասնագիտության մեջ լավ ղեկավար, արդյունավետ աշխատակից և առաջընթացի տեսլական ունեցող անձ պետք է տիրապետի բանակցային ռազմավարությանը՝ EduX-ը առաջարկում է նոր՝ «Փափուկ հմտություններ» դասընթացը։

 

ՆՊԱՏԱԿԸ
 

Դասընթացի նպատակն է պատրաստել մասնագետների, ովքեր

  • լավագույնս կներկայացնեն իրենց, անձանց, գաղափարները, ծրագրերն ու կազմակերպությանը,
  • ճիշտ բանակցային ռազմավարության և հմտությունների միջոցով կհասնեն իրենց/կազմակերպության/ համար ցանկալի արդյունքի,
  • իրենց/կազմակերպության համար շահավետ պայմաններով կկնքեն համաձայնություններ ու պայմանագրեր։

     

Դասընթացը ուսումնասիրում է ինչպես՝ հմուտ բանակցողների կողմից կիրառվող միջոցներն ու վարքագիծը, այնպես էլ առողջ բանակցային ռազմավարություն մշակելու կարևորությունը։
 

 

Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑԸ

 

Դասընթացը հնարավորություն է տալու մասնակցին․

  • ուսումնասիրել բանակցությունների հիմնական սկզբունքները,
  • բացահայտել տարբերությունը խոսելու և բանակցելու միջև,
  • ձեռք բերել հաղորդակցման գործնական հմտություններ,
  • կարողանալ գիտակցաբար օգտագործել հաղորդակցությունը՝ համոզելու և արդյունավետ ազդելու համար,
  • տիրապետել միջազգային բանակցային արվեստին
  • ավելի վստահ զգալ ուրիշներին լավ ներկայանալու/ներկայացնելու/ և աջակցություն ու ցանկալի արդյունք ստանալու հարցում,
  • բացահայտել հաջողակ բանակցողի առանձնահատկությունները
  • պարզել, թե երբ է դիմացինը օգտագործում համոզիչ հաղորդակցման տեխնիկա։
     

 

ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

  • Բանավեճի և ճարտասանության հմտություններ 
     
  • Արդյունավետ առաջնորդ․ ժամանակակից ղեկավարի հմտություններ
     
  • Անձնական աճը՝ որպես պատասխանատվություն․ ինքնաճանաչումից դեպի ինքնիրացում
     
  • Հուզական ինտելեկտը պետական կառավարման համակարգում
     
  • Հաղորդակցում և կոնֆլիկտների կառավարում 
  • Սթրեսակայունություն և հուզական հավասարակշռություն․ ինքնատիրապետման արվեստ 

 

 

 

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

 

Ցանկացած ոլորտի ցանկացած մասնագետի համար, ովքեր
 

  • շփվում են 2 և ավելի անձանց հետ,
     
  • աշխատում են սպասարկման ոլորտում,
     
  • ղեկավարում են ընկերություններ և կազմակերպություններ,
     
  • նպատակ ունեն ընդլայնել իրենց բիզնեսն ու գործունեությունը,
     
  • կարիք ունեն նոր համագործակցությունների և միջազգային գործընկերների,
     
  • աշխատում են արտաքին հարաբերությունների ոլորտում,
     
  • ցանկանում են նոր որակ և գիտելիքներ,
     
  • ուսանող են,
     
  • հետաքրքված են թեմաներով։
     

 

Еdux կրթական ակադեմիան մասնագետների ընտրության հարցում առաջնորդվում է ինչպես՝ մասնագիտական գիտելիքների բարձր որակավորմամբ, այնպես էլ աշխատանքում  գործնական հմտություններ կուտակած կադրերի առաջնահերթությամբ։

 

Դասընթացները վարում են փորձառու մասնագետներ և դասախոսներ՝ հիմնվելով իրական բիզնես միջավայրում ձևավորված փորձի և կիրառելի գործնական օրինակների վրա։

Դասավանդողներ

Արմինե Տիգրանյան

ԵՊՀ դասախոս, մշակութային մարդաբան, պ․գ․թ

Գայանե Հակոբյան

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոս

Գոռ Աբրահամյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոնի դասախոս, Բանասիրական գիտությունների դոկտոր, PHD

Լարինա Բիչախչյան

Միջազգային վկայագրված դասընթացավար, CMI, ACT, NLP քոուչ, բանասիրական գիտությունների թեկնածու

Ժաննա Հարությունյան

ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ, ԵՊՀ դասախոս, PHD

Կարինե Ասրյան

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և Գործարարության ամբիոոի դոցենտ,տ. գ. թ.,

Հեղինե Արմենյան

Փափուկ հմտությունների թրեյներ, ներքին զարգացման քոուչ

Հովհաննես Հովհաննիսյան

ԵՊՀ դասախոս, փ․գ․թ, դոցենտ

Քրիստինե Ալագուլյան

ԵՊՀ դասախոս, հեռուստամեկնաբան

Տիգրան Սիմյան

ԵՊՀ պրոֆեսոր, նշանագետ, բ․գ․դ