Գլխավոր / Դասընթացներ / Ֆինանսական հաշվառում

Ֆինանսական հաշվառում

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Դասընթացի մասին: Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել  ֆինանսական հաշվառման և հաշվապահության ոլորտի ժամանակակից պահանջներին համապատասխան գիտելիքներ՝ պատրաստելով ժամանակակից և մրցունակ, գործնական հմտություններով զինված մասնագետներ։ Դասընթացի ավարտին մասնակիցները պատրաստ կլինեն աշխատել ֆինանսական և հաշվապական կազմակերպություններում:

 

Ընդհանուր տևողությունը՝ 2 ամիս, 16 դաս

Դասընթացներն անցկացվում են շաբաթական երկու անգամ՝ ցերեկային և երեկոյան խմբերով:

Ցերեկային խումբ՝ ժամը 13:00-15:30

Երեկոյան խումբ՝ ժամը 19:00-21:30

 

Ձևաչափ՝ առկա

 

Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաս․

  • Ծանոթանալ հաշվապահական հաշվառման հիմնական հասկացություններին՝ ուսումնասիրելով դրա մեթոդաբանությունը օբյեկտը և առարկան
  • Ճանաչել հաշվապահական փաստաթղթերը և վարել առաջնային հաշվառում իրական գործարքների հիման վրա
  • Ուսումնասիրել և գործնականում կիրառել ՖՀՄՍ-ի հիմնական պահանջներն ու սկզբունքները՝ հասկանալի օրինակների միջոցով
  • Կազմել ֆինանսական հաշվետվությունների հիմնական ձևերը և կատարել դրանց վերլուծություն՝ հիմնված գործնական տվյալների վրա

 

Ո՞ւմ համար է նախատեսված․

  • Առանց նախնական գիտելիքների հաշվապահի կարիերա սկսել ցանկացողների

  • Ստարտափերի հիմնադիրների և փոքր բիզնեսի սեփականատերերի,

         ովքեր ցանկանում են ինքնուրույն վարել իրենց հաշվապահությունը

  • Բուհերի ուսանողների և շրջանավարտների

  • Բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների աշխատակիցների

 

Առավելություններ․

  • Դասընթացի փուլը բարեհաջող ավարտելուց հետո հավաստագրի տրամադրում

  • Պրոֆեսիոնալ և փորձառու դասախոսական կազմ

  • Առաջին փորձնական դասին մասնակցելու հնարավորություն

  • Գործընկեր կազմակերպություններում պրակտիկայի անցկացման հնարավորություն

  • ԿԳՄՍ կողմից հավաստագրված և եկամտային հարկից վերադարձի հնարավորությամբ

 

Գրանցվի՛ր այսօր և կառուցի՛ր քո կարիերան պահանջված և եկամտաբեր ոլորտում։

Հեռախոսահամար՝ 096545544

Էլ․ հասցե՝ info@edux.am

Հասցե՝ Պարոնյան 50/3

 

Դասավանդողներ

Արմինե Ավագյան

FINS Audit ՓԲԸ ընկերության հիմնադիր տնօրեն, որակավորված աուդիտոր

Գարիկ Դինգչյան

«Յուքոմ» ՓԲԸ Ֆինանսական պլանավորման և հաշվետվությունների բաժնի ղեկավար

Սոնա Բալոյան

Սիներջի բիզնես կենտրոնի Գլխավոր հաշվապահ, Հայաստանի Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից որակավորված փորձագետ հաշվապահ

© Edux 2025