Գլխավոր / Դասընթացներ / Ժամանակի կառավարում

Ժամանակի կառավարում

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Նպատակը
 

Սույն ինտերակտիվ դասընթացը նպատակ ունի մասնակիցներին զինել անհրաժեշտ գիտելիքներով, ժամանակի կառավարման համապատասխան հնարքներով ու գործիքներով, որոնց շնորհիվ նրանց կհաջողվի ամրապնդել արդյունավետությունն ու զգալիորեն բարելավել կյանքի որակը։
 

Այս դասընթաը կօգնի վերափոխել ժամանակի ընկալումը, առաջնահերթություններ սահմանել, գործնականում կիրառել հոգեբանական հնարքներ ու արդյունավետության ամրապնդմանն ուղղված տեխնիկաներ, որոնց շնորհիվ առավել կառավարելի կդառնան մշտական սթրեսն ու ամեն ինչ հասցնելու ձգտումը, անհանգստությունը, որոնք կարող են մարդուն հյուծել թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես։

 

Ի՞նչ գիտելիքներ է ստանում մասնակիցը
 

· Կպարզեն, թե ինչու ժամանակի կառավարման ավանդական մոտեցումներն այլևս կիրառելի չեն

· Կբացահայտեն ժամանակի <<գողերին>> և դրանց դեմ պայքարելու մեթոդները

· Կկարողանան պատշաճ ձևով սահմանել առաջնահերթություններն ու վերացնել դրանց իրականացման ճանապարհին կանգնած խոչընդոտները

· Կամրապնդեն կենտրոնացումն ու ըստ անհրաժեշտության վստահորեն կասեն՝ <<ոչ>

· Ձեռք կբերեն և գործնականում կկիրառեն ժամանակի կառավարման արդյունավետ հնարքներ ու գործիքներ

 

Ծրագի կառուցվածք
 

· Ժամանակի վերաիմաստավորում, ժամանակի կառավարման սեփական համակարգի վերլուծություն

· Ժամանակի հիմնական <<գողերը>> և դրանց դեմ պայքարի արդյունավետ հնարքները

· Առաջնահերթությունների սահմանում

· Ժամանակի կառավարման արդյունավետ հնարքներ և մեթոդներ

· <<Ոչ>> ասելու արվեստը

· Նպատակների սահմանում․ պլանավորումից իրականացում

· Գրանցամատյանի վարում (journaling)

· Հույզերի կառավարում և էներգիայի արդյունավետ ուղղորդում

· Անհանգստության հաղթահարում և հոգեբանական հավասարակշռության հաստատում

· Անձնական և գործնական կյանքի հավասարակշռում

· Դերային խաղեր, իրավիճակային վերլուծություններ, հոգեբանական թեստեր, խմբային քննարկումներ, անհատական գործողությունների պլանի մշակում

 

Ու՞մ համար է նախատեսված
 

Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են առավել արդյունավետ տնօրինել իրենց ժամանակը, խելամիտ նպատակներ սահմանել և ախտորոշել հոգեբանական ծուղակները, տիրապետել ժամանակի կառավարման հիմնական հնարքներին և գործիքներին։

Ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները զգալիորեն կնպաստեն կատարողականի ամրապնդմանն աշխատավայրում և բավարարվածությանն անձնական կյանքում։

Դասավանդողներ

Լարինա Բիչախչյան

Միջազգային վկայագրված դասընթացավար, CMI, ACT, NLP քոուչ, բանասիրական գիտությունների թեկնածու