Գլխավոր / Դասընթացներ / Աշխատանքային պայմանագրերի կնքումը էլեկտրոնային թվային համակարգով

Աշխատանքային պայմանագրերի կնքումը էլեկտրոնային թվային համակարգով

Նկարագրություն
Դասախոս
Գրանցվել

Սեմինարի նպատակը

Սեմինարի նպատակն է ներկայացնել աշխատանքային պայմանագրերի կնքման ամբողջական գործընթացը էլեկտրոնային թվային համակարգի կիրառմամբ, ապահովել մասնակիցների իրազեկվածությունը գործող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ և զարգացնել գործնական հմտությունները՝ համակարգում ճիշտ և արդյունավետ աշխատելու համար։

Ի՞նչ գիտելիքներ է ստանում մասնակիցը

Սեմինարի ընթացքում մասնակիցները կստանան՝

  • աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման վերաբերյալ ամբողջական և կիրառական գիտելիքներ,
  • գործնական պատկերացում պայմանագրերի մուտքագրման և կառավարման գործընթացների մասին,
  • տեղեկացվածություն պարտադիր լրացման ենթակա դաշտերի և դրանց ձևակերպման պահանջների վերաբերյալ,
  • գիտելիքներ օտարերկրյա քաղաքացիների և մինչև 18 տարեկանների հետ պայմանագրերի կնքման առանձնահատկությունների մասին,
  • հստակ պատկերացում աշխատանքային օրենսդրության փոփոխությունների և Կառավարության N 410-Ն որոշման կիրառման վերաբերյալ։

Ո՞ւմ համար է նախատեսված սեմինարը

Սեմինարը նախատեսված է կազմակերպությունների ղեկավարների, մարդկային ռեսուրսների (HR) մասնագետների, հաշվապահների և կադրային ծառայությունների աշխատակիցների, իրավաբանների, անհատ ձեռնարկատերերի և գործատուների համար։

 

Դասավանդողներ

Ժորա Սարգսյան

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ